Ինչքան ասի՝ ուշադրություն չդարձնեմ, չեղավ: Հայերի ռուսից ավելի ռուս մի դեգեներատ տեսակ ասեմ, թե գուցե իրանց մեջ ռուսական գեներ են համարում ունեն, չեմ հասկանում, անկեղծ, հիմա էլ ամբողջ օրը ֆբ տեղադրելով ռուսական կայքերի ֆանտաստիկ նյութերը, որ ապացուցեն, թե Բոինգ ինքնաթիռը ուկրաինացիներն են խփել, սուտ ա, ասում են, որ անջատողականներն են խփել: Ես էլ չեմ հասկանում՝ ինչի խփեցին, ոնց կարելի ա նման բան թույլ տալ, ինչի ռուսները հենց սկզբից չէին թողնում փորձագետները աղետի տեղանքում զննություն անեն, անջատողականները ինքնաթիռ խփող զենք ունեն-չունեն, նյութերը էնքան իրարամերժ են, ում ինչ հետաքրքիր ա, մի բան կգտնի: Եթե ԱՄՆ-ն ասում ա՝ Ռուսաստանն ա մեղավոր, ուրեմն վստահ ա` ինքը գերտերությունա, ինքը վերեւից տեսնում ա ամեն ինչ...Жираф большой ему видней: Ամբողջ Ռուսաստանը քանի օր անհանգստանում էր, թե ԱՄՆ-ն ինչ կասի, ի վերջո, ասածն էլ Ռուսաստանում այլ կերպ ներկայացրին, արդեն սա ամեն ինչ ասում ա: Քսան տարուց ավելի ամեն տարի Ռուսաստանը իր ազդեցությունից մի ռեգիոնա կորցնում: 
Եթե Ռուսաստանին երկրպագելու համար ես էլ եմ երկրպագում, բայց ռեալ. սա ֆուտբոլ չի, որ Կոստա Ռիկան Իտալիային հաղթի, ի դեպ, Իտալիայի բյուջեն Ռուսաստանի բյուջեից մեծ ա հիմա: Անգամ Բելառուսը չհամաձայնեց Պուտինի` Ուկրաինայի դեմ սանկցիաներին: Նշանակում ա, ինչքան էլ ուզենք, էդ երկիրը երաշխավոր չի կարող լինել մեզ համար:
Անկեղծ ասած՝ նայում էս, խղճալի ա էդ մարդկանց վիճակը, թեթեւ տարեք: Պարբերաբար ամենաթանկ գնով տված գազը ասում են՝ էժան ենք տվել, հիմա 300 մլն. դոլար պարտք եք, տեղը օբյեկտներ ենք վերցնում, ուժեղից ուժեղն էլ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել