12  Մահացած մկներով ատամի մածուկ – Հին Եգիպտոսում մահացած մկներից խյուս էին պատրաստում` ատամնացավը բուժելու համար:

 11  Մկան կես – Եղիզաբեթ թագուհու կառավարության տարիներին Անգլիայում մարդիկ մկներին կտրում էին ու տեղադրում իրենց կոշտուկներին` դրանք բուժելու համար:

 10  Ոչխարի լյարդ – Միջագետքում մարդկանց հիվանդություններն ախտորոշվում էին զոհաբերած ոչխարների լյարդն ուսումնասիրելով:

 9  Վին Մարիանի – 1800-ականներին քիմիկոս Անջելո Մարիանին «բուժիչ տոնիկ» ստեղծեց, որի բաղադրության մեջ կային կարմիր գինի և կակաոյի տերևներ: Տոնիկը բավականին մեծ ժողովրդականություն էր վայելում ու, համաձայն դրա հեղինակի, այն բարելավում էր ընդհանուր առողջությունը, էներգիա ու ուժ հաղորդում օրգանիզմին:

 8  Կոկա-Կոլա Վին Մարիանիից ոգեշնչված ստեղծվել է Կոկա-Կոլան (կոկայի տերևներից ու կոլայի ընկույզներից), որն ի սկզբանե նախատեսված է եղել գլխացավերը, մորֆինից կախվածությունն ու իմպոտենցիան բուժելու համար: Իսկ հեղինակը Ջոն Պեմբերտոնն էր:

 7  Մեզը՝ որպես հակաբորբոքային միջոցՀին ժամանակներում՝ հատկապես ճակատամարտի դաշտում, մեզն օգտագործում էին որպես հակաբորբոքային միջոց:

 6  Օձի յուղԱնտիկ Չինաստանում օձի յուղն օգտագործվում էր հոդերի ցավը բուժելու համար:

 5  Արսենիում Չնայած արսենիումը (As) մեր օրերում առավել հայտնի է որպես թույն, այնուամենայնիվ, անցյալում այն օգտագործվել է ամեն ինչի համար՝ կոսմետիկ միջոցից (վիկտորիանական ժամանակների կանանց համար) մինչև մալարիայի բուժման միջոց (Ֆոուլերի բուժման մեթոդը):

 4  Բորբոսնած հաց – Հին Եգիպտոսում բորբոսնած հացն օգտագործվում էր որպես ախտահանիչ միջոց: Բանն այն է, որ շատ սնկեր իրենց մեջ բակտերիաներ սպանող նյութեր են պարունակում:

 3  Տաք երկաթ – Միջնադարում թութքը բուժվում էր հետանցքին տաք երկաթ դնելու միջոցով:

 2  Խխունջի հյութ – 1700-ականների շատերը խխունջից խյուսը օգտագործում էին հազն ու ականջի ցավերը բուժելու համար:

 1  Մալարիա – Չնայած ամեն տարի այս հիվանդությունը 3 միլիոն մարդկանց է սպանում՝ այն մարմնի ջերմաստիճանն այնքան է բարձրացնում, որ կարող է սպանել սիֆիլիս հիվվանդության բակտերիաները: Բժիշկ Ջուլիուս Վագենր-Ջորեգը նույնիսկ 1927թ.-ին Նոբելյան մրցանակի արժանացավ իր այդ հայտնագործության համար: Այնուամենայնիվ, զարմանալի չէ, որ բուժման այդ միջոցն այսօր այլևս չի օգտագործվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել