http://img407.imageshack.us/img407/8026/russianmilitarygirls024.jpgԲազմաթիվ տղամարդիկ առանձնահատուկ համակրանք են տածում ռուս կանանց հանդեպ, սակայն այս գեղեցկության մրցույթին մասնակցող ռուս կանանցից պետք է զգուշանալ: Նրանք հասարակ կանայք չեն, այլ իսկական զինվորներ: Մի անզգույշ խոսք, մի անզգույշ հայացք, և հետևանքները կարող են բավականին լուրջ լինել: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշեց գեղեցկության մրցույթ անցկացնել: Սա լավ PR քայլ էր, որը հնարավորություն ընձեռեց ռուսական բանակին ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: Այսպիսով՝ 2005 թ.-ի հունիսին իգական սեռի 19 զինվոր ու նավաստի մասնակցեցին «Ուսադիրներով գեղեցկուհիները» մրցույթին: Այս մրցույթը ինտերնետում հայտնի է նաև «Միսս ռուսական բանակ» անվանմամբ: Գեղեցկության մրցույթը ուղիղ եթերում հեռարձակվում էր ռուսական հեռուստաալիքներից մեկով: Այս յուրօրինակ գեղեցկության մրցույթի ընթացքում զինվորները՝ համազգեստները հագին, քայլում էին պոդիումով և երգեր երգում: Նրանց ուղեկցում էին կիթառահարները: Երգի բառերն էին՝

 

Քանի որ մենք զինվոր ենք,

Մեզ նախ պետք է զենք,

Միայն հետո տղաներ են պետք:  

Մրցույթի ընթացքում մասնակիցները նաև սողալով անցնում էին դժվարանցանելի տեղերով, մտնում տանկեր և վազվզում՝ ավտոմատ զենքերը ձեռքներին: Մի խոսքով, այս գեղեցկության մրցույթը շատ առումներով զորավարժանք էր հիշեցնում: Ժյուրին, ի վերջո, հաղթող ճանաչեց Ռուսաստանի հյուսիսային նավատորմի ինժեներ լեյտենանտ Քսենյա Ագարկովային, ում նկարը ցուցադրված է վերևում: Գեղեցկության մրցույթի դիտողներից շատերը հիասթափված էին, երբ մրցույթն ավարտվեց, իսկ մասնակիցներն այդպես էլ բիկինիներով չներկայացան:

http://blog.easytobook.com/wp-content/uploads/2013/12/military_woman_russia_army_000126.jpg

http://www.thelivingmoon.com/45jack_files/04images/Russian_Army/big3907.jpe

Ձեզ կարող են հետաքրքրել նաև «Միսս Հավ», «Միսս Փիղ» և «Միսս Բանտ» գեղեցկության մրցույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել