Tert.am-ը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոցի խորհրդի, հայկական գերեզմանների պերճության և սակավահող Հայաստանում դիակիզարաններին փոխարինող այլ տարբերակի մասին Tert.am-ը զրուցեց հայագետ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ, ով անդրադառնալով օրվա խորհրդին, արձանագրեց. «Նախքան օրվա խորհրդին անդրադառնալը հիշենք երեկվա խորհուրդը՝ Քրիստոսի պայծառակերպության օրը , երբ Քրիստոսն իր աշակերտների ներկայությամբ պայծառակերպվեց, ինչպես Ավետարանն է ասում՝ նրա դեմքը դարձավ արեգակի նման»։

«Ժողովրդի մոտ այն կոչվում է Վարդավառ: Մենք այդ օրը նշում ենք որպես տոն կիրակի օրը: Այսինքն՝ մեր բոլոր տաղավար տոները կիրակի օրն են, որպեսզի ցույց տանք, որ մեզանից հեռացածները, որոնց չենք կոչում մահացածներ, այլ կոչում ենք ննջեցյալներ, կենդանի են, ողջ են հոգեպես, և մենք կապում ենք մեր կապը իրենց հետ՝ կիրակի ողջերի տոնը նշելուց հետո երկուշաբթի օրը կատարում ենք մեռելների հիշատակության օր: Այն խոսում է այն մասին, ինչպես Դուրյանը կասեր՝ «Իսկ աննշան, եթե մնա/ Երկրի մեկ խորշն հողակույտն իմ,/ Եվ հիշատակս ալ թառամի,/ Ա՛հ, այն ատեն ես կմեռնի՜մ...»։ Այսինքն՝ այն մասին է, որ մենք մեզանից հեռացածներին չենք մոռանում, այլ ապրեցնում ենք մեր աղոթքներով՝ ուղղյալ դեպի նրանց հոգիները: Սա է մեռելոցի իմաստը: Եվ Հայ առաքելական եկեղեցին իր 5 կարևոր տոներին մեր խանդավառությունը, ցնծությունը, ուրախությունը ապրելուց հետո ապրեցնում է նաև հիշատակը մեր ննջեցյալների»:

Իսկ մնացյալը, ըստ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, կախված է մարդուց, թե նա ինչպես է վերաբերում իր ննջեցյալ հարազատին. «Կարող է մոռանալ նրան մեկ շաբաթ հետո, կարող է հիշել ամեն օր՝ իր աղոթքներում, իր մտքի մեջ, իր սրտի»:

Հայ առաքելական եկեղեցին ննջեցյալներին հիշելու համար ունի նաև հոգեհանգստյան կարգեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել