10557417_777706068918651_8113496591167515108_nAnkakh.com-ը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում Վարդավառի օրը հացահատիկի բերքահավաք էր: Նախօրեին ժամը 18:30-19:00-ի միջակայքում հակառակորդը սկսել է գնդակոծությունը ցորենի արտերի ուղղությամբ, որտեղ ըստ նախնական պայմանավորվածության, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ չինարեցիները հնձելիս են եղել արտերը Մովսես գյուղի կոմբայնի միջոցով: Ադրբեջանական զինուժը երեկոյան սկսել է կրակել հենց այդ ուղղությամբ, այնտեղ են գտնվել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, բազմաթիվ չինարեցիներ, այդ թվում` կանայք ու երեխաներ: Հացահատիկի բերքահավաքը դադարեցվել է, ԿԽՄԿ անդամները ստիպված հեռացել են դեպքի վայրից: Հակառակորդի կրակահերթերը դիպել են կոմբայնին: <<6-ի 7-ի կողմերը սկսեցին, երբ Լորիսը` կոմբայնավարը, հնձում էր նրանց հենակետերին մոտ դաշտը: Լորիսը կոմբայնը չթողեց, ես գոռացի` Լորիս փախի, չփախավ, ինքը հերոսաբար, տեսեք` ինչ երկարություն ունի, պտտեց ու մի 150 մետրի չափով քշեց կոմբայնը, որ գոնե կարողանա փախչի: Նրանք սկսեցին մաղելը, ոչ թե հատ-հատ, այլ կրակահերթ: Կարմիր խաչի մեքենայի վարորդը քշեց, որ մոտենա կոմբայնին, սկսեցին կրակել նաև մեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, այս էլ որերորդ անգամ երջանիկ պատահականությամբ մենք զոհեր չունեցանք: Գնդակները դիպել են կոմբայնի անիվին, սպասել ենք մեկուկես ժամ կրակահերթերի տակ, Կարմիր խաչի մեքենան էլ եկավ, որ հանի ինձ, բայց ես ասաց` դու գնա, ես կթաքնվեմ, որ եթե հրդեհվի, հանգցնեմ: Մերոնք այնուհետև սկսեցին արժանի հակահարված տալ: Նաև Չորաթանի գյուղապետն եկավ մեզ մոտ, կոմբայնը հանեցինք տարածքից>>,-պատմում է Սամվել Սաղոյանը: Ըստ համայնքի ղեկավարի, կոմբայնը տեղափոխել են անհամեմատ ապահով վայր, սպասել, մթնի, որ սկսեն հունձը: <<Գիշերը մինչև 4:30 էս մարդը հնձել ա մոտ երկուսուկես հեկտար: Այսօր առավոտյան էլի Լորիսը ուզեց հնձի, չթողեցի: Ռիսկային հատվածում դեռևս 27 հեկտար ցորեն կա հնձելու>>:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել