Ուխա՜՜՜յյյ

Երեկ Վարդավառն էր: Մարդիկ այս տոնին սպասում են անհամբերությամբ, որովհետև ամառվա այս տապին այդ օրը կարելի է առանց վատ զգալու թրջված քայլել քաղաքի կենտրոնով ու մի լավ հովանալ: Վարդավառի պատճառով Ֆեյսբուքը երեկ կարծես ակվարիում լիներ: Լիքը նկարներ հայտնվեցին այստեղ, որոնց մեծ մասի վրա ջուրն անպակաս էր: Ի վերջո, երբ քեզ ջրում են, պետք չէ կռիվ անել, այլ պետք է ասել ՈՒխա՜՜՜յ:

«Նոր ալիք» երգի մրցույթը ավարտված է, ու մեր Սոնան, մեր գեղեցկուհին պատվով կատարեց վերջին երգը: Իհարկե, նա հաղթող չդարձավ, բայց մեր համար ինքը հաղթող է: Ոչ թե մրցավարի ձայներն են կարևոր, այլ հեռուստադիտողների համակրանքը, որը լիակատար վայելում էր Սոնան: Հիանալի էր: Ապրի այն թիմը, որը աշխատեց Սոնայի հետ:

Սևանա լճում ձուկ չի մնացել, բայց որ կարթդ գցես, կարող ա մի հատ լավ արտասահմանյան մեքենա բռնես: Վերջերս սովորություն է դարձել մարդկանց մոտ, գալիս են Սևան, ու ոչ թե մեքենան ճանապարհի վրայով են վարում, այլ ջրի մեջով են ցանկանում երթևեկել: Ֆորմուլա 1-ի ժամանակ հաղթողին լավ մրցանակներ են տալիս, բայց ձեզ արագ վարելու համար ոչինչ չեն տալու, կամ էլ մաքսիմում դուք եք բժիշկներին փող տալու:

Ազերաստների գնդակից մեր զինվորներից մեկը զոհվել էր: Կրկին ցավակցական բառեր, կրկին ցավ ու մինչև ե՞րբ: Մորգենթաունը ու մնացածները կոկորդիլոսի արցունքներ թափելով ման են գալիս: Պետք չեն այդպիսիք մեզ, մեզ պետք են ոչ թե արցունքներ թափող, այլ մեր ցավը հասկացող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել