Երեկ ավարտվեց «Նոր ալիք» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մեր ներկայացուցիչը ժյուրիի բոլոր անդամներից ստացել է 11 միավոր:

Սոնան հաղթել է «Նոր ալիք»-ի պաշտոնական կայքում անցկացվող «Հանդիսատեսի համակրանք» մրցույթում` ստանալով 19.370 ձայն: Իսկ ամենահուզիչը Սոնային այս մրցանակի հանձնման արարողությունն էր, երբ ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը ասաց, որ այս գեղեցիկ աղջիկը գրավել է հանդիսատեսի սրտերը, նրա 2-րդ մրցութային օրվա երգը գրավել է ոչ միայն դահլիճում ներկա հանդիսատեսին, այլև հեռուստացույցի առաջ նստած բոլոր մարդկանց: Եվ նա ուրախ է, որ այս մրցանակը գնում է արևային և հյուրասեր երկիր` ՀԱՅԱՍՏԱՆ:

Շնորհավորում ենք Սոնային, այս գնահատականը հաղթանակից ավելին է:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել