Մաշտոցի այգու պատերազմից 1-2 ամիս անց այգին սովորաբար դատարկ էր. ամեն անգամ կողքով անցնելուց հատուկ ուշադրություն էի դարձնում։ Այսօր արդեն բոլոր նստարանները զբաղված են, մարդիկ զբոսնում են, երեխաները՝ խաղում։ Երևանցիները, կարելի է ասել, տարիներ անց վերադարձել են այգի։ Իհարկե, եթե քաղաքապետարանը նստարաններ չդներ, չբարեկարգեր, ապա այգին այդպես էլ կմնար լքված, բայց քաղաքապետարանն այդ քայլի գնաց միայն հասարակական ճնշման տակ։
Ու ինչքան էլ տհաճ էին իմ համար Մաշտոցի այգու շուրջ ծավալված կեղտոտ քաղաքական ինտրիգները, միևնույն է պիտի ընդունեմ, որ ակտիվիստների պայքարը հանրօգուտ արդյունք ունեցավ։

Մի բան ավելացնեմ միայն. այգու երկրորդ՝ Մաշտոցի պողոտայից մինչև գլխավոր փոստատուն ընկած մասը նույն անմխիթարական վիճակում է։ Կարելի է չսպասել մինչև հերթական պատերազմը, այլ ուղղակի հարց բարձրացնել, թե քաղաքապետարանն ինչ է մտադիր անել այդ մասում։ [Գուցե և կան արդեն բարեկարգման ինչ-որ պլաններ, ուղղակի ես տեղյակ չեմ։]

Նույնն էլ վերաբերում է Հրապարակի մետրոյից մինչև Վերնիսաժ ընկած հատվածի այգուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել