Ինչ ուզում եք ասեք, բայց չկա Երևան-Մոսկվա չվերթի պես ավելի խայտաբղետ կոնտինգենտով այլ չվերթ: Միայն այստեղ կարելի է դեռ տեսնել ֆաշ ֆեռարի սպարտիվկի հետ սև զամշից կոշիկներով ու փոցխատիպ չոլկեքով (ֆեյս կանտռոլն էլ նենց ոչնչոտ փոցխ ա հիշեցնում):

Միայն այստեղ մարդու բագաժից կարող է ղավուրմի հոտ գա և դա լինի այն պատճառով, որ նա հենց ղավուրմա էլ տանում ա բագաժում: Միայն այստեղ չի, բայց հատկապես այստեղ ա ընդունված բուռն ծափահարել, երբ ինքնաթիռը վայէջք ա կատարում: Խամ օդաչու լինի, կարող ա ոգևորվի էդ ավացիաներից ու նա բիս մի հատ էլ թռնի-իջնի:

Մենակ էս չվերթում ա, որ 3 անգամ զգուշացնում են, որ մինչև ինքնաթիռը չիջնի-վերջացնի՝ հեռախոսները չմիացնեք, բայց մերոնք դեռ օդում արդեն լիխառադըչնը միացնում են իրանց հեռախոսները, որ րոպե առաջ սաղ խոպանային բարեկամությանը տեղեկացնեն, որ հասել են «ՄԱսկվա» ու որ հենց ճշտեն, թե երբ ա լինելը «ԽաբարԸվսկի» ռեյսը՝ նորից կզանգեն...

Մի խոսքով, դեռ նոր եմ եկել հյուրանոց, էսօր ահագին հետաքրքիր հանդիպումներ ու քննարկումներ են սպասվում: Կշարունակեմ լուսաբանել հետաքրքիր պահերը՝ ձեռքի հետ  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել