Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը նախ Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար «Ծովասար» համալիրում ստեղծված պայմաններին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը ծանոթացել է Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը ՀՀ Նախագահի նախընտրական խոստումներից է, նախատեսվում է ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 1-ին: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ արդեն կատարվել է հողային աշխատանքների հիմնական մասը, և ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է խճային հիմքը, որին կհաջորդեն ասֆալտբետոնյա շերտի կառուցման աշխատանքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լճափ համայնքի բնակիչների հետ, ովքեր Նախագահի հետ խոսել են համայնքին հուզող խնդիրների մասին: Նրանք կարևորել են ճանապարհի հիմնանորոգումը, ընդգծելով, որ գյուղ մտնող հիմնական ճանապարհը տևական ժամանակ չէր նորոգվել, ինչի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում մեծ դժվարություններ էր առաջացնում:

Մարզկենտրոն Գավառում Հանրապետության Նախագահը ծանոթացել է քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման ծրագրին: Աշխատանքները մեկնարկել են ս.թ. հունիսից, արդեն անցկացվել է ջրագծի համակարգ, ապամոնտաժվել է նախկին շատրվանային համակարգը, կատարվել են ջրավազանի ցանցապատման և բետոնապատման աշխատանքները: Նախագահին ներկայացրել են, որ վերակառուցված հրապարակն ունենալու է կանաչապատ ոռոգվող տարածք, ճեմահարթակ` սալապատված բազալտե սալիկներով, տեղադրվելու են նստարաններ և լուսասյուներ, ջրավազանում տեղադրվելու է ժամանակակից երգող գունավոր շատրվանային համակարգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել