Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը հանրապետության հոգեբուժական հիվանդանոցների տնօրեններին հանձնարարել երկօրյա ժամկետում հոգեբուժարաններում շտկել իրավիճակը, հակառակ դեպքում խիստ միջոցներ կձեռնարկվեն: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը:


«Հստակ պահանջ եմ ներկայացնում ձեզ` մինչև երկուշաբթի օրը հոգեբուժական հաստատություններում սանիտարական վիճակը բերել պատշաճ մակարդակի և ապահովել որակյալ հոգեբուժական ծառայություն»,– ասել է նա:

Նախարարը հանձնարարել է խիստ հսկողության ներքո պահել թե՛ անվտանգության հարցերը` սկսած բժշկական օգնությունից մինչև հակահրդեհային համակարգ, թե՛ ճաշացանկը` ներառյալ սննդի պահպանման ժամկետներն ու կալորիականությունը։ Նա նաև պահանջել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել դեղերի շրջանառությունը, գրանցամատյանների վարումը, կարգուկանոնի ապահովումը, կադրային և մյուս հարցերը:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել էր հոգեբուժարաններում տիրող վիճակին, որի ժամանակ արձանագրվել էր, որ հիվանդներին ժամկետանց դեղեր են տրվում, ոչ պատշաճ բուժօգնություն՝ ցուցաբերվում:

Հաղորդվում է, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներին, հանրապետության հոգեբուժական հաստատություններում տիրող ներկա իրավիճակին, դեղերի շրջանառությանը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովմանը, այդ թվում` ժամկետանց դեղերի բացառմանը վերաբերող հարցեր։ 

Խիստ քննարկման առակա են դարձել նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական վիճակին, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել