1. «Երկրպագու»

Ո՞վ է նա: Հին ընկերուհի կամ մեկը, ում հետ նոր եք ծանոթացել

Ինչո՞ւ նա ձեզ հարկավոր: Այս տիպի ընկերուհին «արևոտ օրվա» ընկերուհի է: Նա կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը և միայն նա կարող է ձեզ ոգևորել ու դրդել անել այն, ինչը մի փոքր չեք համարձակվում անել: Դա կարող է լինել նոր աշխատանք, նոր սիրավեպ, սանրվածքի փոփոխություն, ոճի փոփոխություն: Նա կողքից ոգևորում է ձեզ ու հիանում ձեզանով:


2. Խորհրդատու

Ո՞վ է նա: Նա կարող է լինել ձեր կոլեգան, ձեզանից տարիքով մեծ, խելացի ու փորձառու որևէ կին 

Ինչո՞ւ է նա ձեզ հարկավոր: Նա իմաստուն է: Նրան չեն զարմացնում կյանքի շրջադարձերը, նա փորձառու է և կարող է ցանկացած իրավիճակում ձեզ հանգիստ, առանց գլուխը կորցնելու ճիշտ խորհուրդներ տալ: Նա ձեզ երբեք չի քննադատում, չի կշտամբում, այլ հասկանում է ու խուրհուրդներ տալիս:

3. Մանկության ընկերուհի

Ո՞վ է նա: Մարդ, ու հետ դուք մեծացել եք, մարդ, ում ցանկացած իրավիճակում կարող եք ասել «իսկ հիշու՞մ ես...»

Ինչո՞ւ է նա ձեզ հարկավոր: Պատասխանն ակնհայտ է, նա մարդ է, ով ձեր մասին ամեն ինչ գիտի, ձեզ բոլորից լավ է ճանաճում ու հասկանում, նա մի մարդ է, ում կարող եք վստահել ամեն հարցում. չէ որ ձեր ընկերությունը տարիների փորձություններ է անցել:


4. Բակի ընկերներ

Ո՞վ է նա: Հարևանուհի-ընկերուհի, ով պետք եղած ժամանակ կարող է օգնել ցանկացած հարցով, վարսահարդարիչը փչանալու դեպքում իրենը տալ, գեղեցիկ մատնահարդարում անել, օգնել երեխաներին խնամել:

Ինչո՞ւ նա ձեզ հարկավոր: Կինը միշտ էլ կարիք ունի տնային գործերի մասին կիսվելու ընկերուհու հետ, ում հետ կարող է բաղադրատոմսեր փոխանակել, քննարկել  երեխաների խնամքի, դիմահարդարման ու տան կահավորման հարցերը:

5. Տղամարդ ընկեր

Ո՞վ է նա: Եղբայր, կոլեգա, դասընկեր կամ պարզապես տղամարդ-ընկեր

Ինչո՞ւ է նա ձեզ հարկավոր: Մարդ, ով ցույց է տալիս ձեզ կյանքի հակառակ կողմը: Ընդհանրապես տղամարդկանց հետ ընկերություն անելը շատ ավելի հեշտ է, քան կանանց. չկա մրցակցություն, չկա նախանձ...և դա շատ լավ հնարավորություն է հակառակ սեռին ավելի լավ հասկանալու:

6. Ազնիվ ընկեր

Ո՞վ է նա: Ընկեր, ում դուք շատ վաղուց եք ճանաչում ու վստահում, մարդ, ով ձեզ շատ է սիրում ու երբեք չի ստում

Ինչո՞ւ է նա ձեզ հարկավոր: Ստով ու կեղծիքով լի այս աշխարհում բոլորս էլ ունենք այնպիսի մարդու կարիք, ով մեզ միշտ ճիտը կասի, անգամ այն ժամանակ, երբ մենք կգերադասենք քաղցր սուտը, նա կբացի մեր աչքերը, իրական աշխարհը ցույց կտա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել