Երբ դեռ երեխա ենք, մեզ համար սահմանափակ մտածողություն գոյություն չունի: Ամեն ինչ հնարավոր է: Աշխարհը սկսում է փոխվել, երբ մենք 11 կամ 12 տարեկան ենք դառնում: Մենք սկսում ենք սահմանափակ քառակուսիների մեջ հայտնվել, որոնք հասարակությունն է ստեղծում ու ցանկանում մեզ դրանց մեջ տեղավորվել: 
Բայց արդյո՞ք այս սահմանափակ քառակուսիներն իրականում գոյություն ունեն, թե ինչ-որ մեկի կողմից այնպես են ստեղծված, որ մենք ընդունենք դրանք: Իրականում սա սահմանափակ մտածողության արդյունքն է, որը պարտադիր չէ՝ իրականություն լինի միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկին է պատկանում: Ահա այն 6 մտքերը, որոնք սահմանափակ մտածողության արդյունք են, և որոնցից հենց այսօր պետք է ազատվես:

♦ Ես բավականաչափ խելացի չեմ

Ոչ, դու խելացի ես: Պարզապես քո կյանքում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ստիպում է հակառակը մտածել: Իհարկե մենք բոլորս էլ գենետիկորեն որոշակի չափով խելացի ենք, որը բնածին նվեր է մեզ: Սակայն դա մեր ընդհանուր ինտելեկտի միայն մի փոքրիկ մասն է կազմում: Խելացի լինելը սովորելու արդյունքն է, սովորելու ու բազմաթիվ բաներ փորձելու, որոնց արդյունքում դու քո լավագույնն ես դառնում:  Երբ դու իսկապես լավագույն ձևով ես կարողանում քեզ դրսևորել որոշակի բաներում, դու անչափ թանկ ես դառնում այն մարդու կամ կազմակերպության համար, որոնք դրա կարիքն ունեն: Պարտադիր չէ, որ դու հանճար լինես: Դու պարզապես պետք է ամենախելացին լինես որոշակի բանում:

♦ Ես չափազանց քիչ փորձ ունեմ

Այո, ինչպես և բոլորս: Աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերերը ընդամենը 20-30 տարեկան են: Նրանք երիտասարդ են, ոգեշնչված, այնքան, որ նրանք չեն էլ մտածում փորձառու են, թե ոչ: Փորձառությունը ձեռք բերելու միակ ձևը երկու ոտքով ցատկելն է, ու փորձառություն չունենալն իրականում առավելություն է, քանի որ դու խնդիրներին միամիտ ձևով ես մոտենում, որոնք թույլ են տալիս դրանց այնպիսի լուծումներ տալ, որոնք փորձառու մարդկանց մտքով անգամ կարող էր չանցնել: Իմացիր, որ կրեատիվությունն ու աշխատանքն են, որ կուտակում են այն, ինչ չունես տարիների պակասից:

♦ Չափազանց ուշ է ինձ համար

Աշխարհի շատ հայտնի գրողներ վեպ են գրել միայն 60 տարեկանից հետո: Ամենահաջողակ ձեռնարկատերերը հաջողության համը տեսել են միայն 40 տարեկանից հետո` բազմաթիվ անգամներ ձախողվելուց հետո: Միակ ժամանակը, որ ուշ կլինի, հողի տակ պառկած ժամանակն է: Եթե դու դեռ այնտեղ չես, ապա ուշ չէ, սկսիր հենց հիմա:

♦ Ես չեմ կարող երջանիկ լինել, մինչև որ…

Դու չես կարող երջանիկ լինել, մինչև որ չդադարես այդպես մտածել ու ընտրես երջանիկ լինելը: Եթե դու թույլ տաս, որ երջանկությունդ կախված լինի իրից կամ մարդուց, դու թույլ կտաս, որ այն, ինչը քո կառավարումից դուրս է, թելադրի քո երջանկությունը: Ղեկը ինքդ քո ձեռքն առ:
Դու ամեն օր երջանիկ կարթնանաս, երբ դու երախտապարտ լինես այն ամենի համար, ինչ ունես՝ ինչ-որ ավելի մի բան ցանկանալով: Դա ընտրություն է. ընտրիր երջանկությունը:

♦ Ես այսպիսին եմ

Դու այդպիսին ես այս վայրկյանին: Այն, թե ով կլինես մեկ րոպե հետո, կամ այս պահից մեկ օր, մեկ տարի հետո դեռ պետք է որոշել: Մենք զարգացող էակներ ենք, որ անընդհատ ձևավորվում ենք կենսափորձի, գիտելիքների, մեզ շրջապատող մարդկանց ու զարգացման հանդեպ մեր վերաբերմունքի ազդեցությամբ: Այն մարդը, ով կա, այս պահին չափազանց տարբեր է այն մարդուց, ով կայի մեկ տարի առաջ...

♦ Ես չափազանց զբաղված եմ

Ես չափազանց զբաղված եմ  մարզվելու համար, կողքից բիզնես սկսելու համար, ժամանակս ծնողներիս նվիրելու համար և այլն, և այլն: Ինքդ քեզ հարց տուր, թե որքան ժամանակ ես անցկացնում սոցիալական ցանցերում: Հարցրու, թե որքան ժամանակ ես անցկացնում քո սիրելի հեռուստաշոուները դիտելով, երեկոյան լուրերը լսելով  ու սիրելի կայքերն ընթերցելով:

Երբ սկսես ազնիվ լինել ինքդ քեզ հետ կտեսնես, որ այնքան էլ զբաղված չես: Պարզապես մեր երազանքներն առաջնային չեն մեզ համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել