Tert.am-ը գրում է.

Հայաստանում հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն այսօր Հայաստանում այլընտրանքային վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունների պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց հելիոֆիկացման ծրագիրը:

Վիկտոր Համազասպյանը հայտնեց, որ հինգ տարի առաջ, երբ ինքը դիմել էր «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որպեսզի իրականացվի հելիոֆիկացման ծրագիրը, սակայն Արթուր Բաղդասարյանը դեմ է եղել:

«Հիմա Արթուր Բաղդասարյանը մեկ շաբաթ առաջ ցույց է կազմակերպում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, դա ի՞նչ թյուրիմացություն է»,- ասաց Վահան Համազասպյանը:

Tert.am-հարցին, թե նոր Կառավարությունը ևս հետաքրքրված չէ՞ իր ծրագրով, Վահան Համազասպյանն ասաց, որ նոր Կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման թեմայով երեք անգամ քննարկում է կազմակերպել, իսկ իր ծրագրի առումով ոչ մի քննարկում չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել