Օրվա ընթացքում մեր օրգանիզմի մեջ կուտակվում են տարբեր տոքսիններ/թունանյութեր: Այնուամենայնիվ, թունանյութերի դեմ պայքարելն այնքան դժվար չէ, որքան թվում է: Այս 14 մթերքները կօգնեն լյարդին, երիկամներին, աղիքներին, թոքերին ու մաշկին խուսափել թունանյութերի բացասական ազդեցությունից:  

Սխտոր

Հում սխտորը պարունակում է ծծումբ՝ կարևոր հանքանյութ, որն օգնում է օրգանիզմին ազատվել թունանյութերից: Այն խթանում է լյարդի կողմից դետոքսիֆիկացիոն ֆերմենտների արտադրմանը, ինչի շնորհիվ արյունը զտվում է թունանյութերից: Սխտորը նաև մաքրում է աղիքները վնասակար մանրէներից:

Խատուտիկ

Հակաօքսիդանտներով լի այս բույսը օգնում է մարսողական համակարգին ազատվել թունանյութերից  և խուսափել ազատ ռադիկալներից: Խատուտիկի թարմ տերևներով կամ արմատներով թեյը նպաստում է, որպեսզի լյարդը և ենթաստամոքսային գեղձը դուրս մղեն թունանյութերը Ձեր արյունից: Խատուտիկը տասնամյակներ շարունակ օգտագործվել է լյարդի հիվանդությունները բուժելու համար:

Խնձոր

Խնձորը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով: Խնձորը խթանում է մաղձի արտադրումը և լյարդը մաքրում թունանյութերից: Խնձորի մեջ առկա են լուծվող սննդային մանրաթելեր: Այս մանրաթելերը մաքրում են արյունը և աղիքները:

Բազուկ  

Հակաօքսիդանտներով ու այլ օգտակար սնուցիչներով հարուստ բազուկը պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից և մաքրում է արյունը թունանյութերից:

Մաղադանոս

Մաղադանոսը միզամուղ է: Այս հատկության շնորհիվ մաղադանոսն օգնում է, որպեսզի թունանյութերը մեզի միջոցով դուրս գան օրգանիզմից:  

Գազար

Գազարը հարուստ է A, B6, C և K վիտամիններով, կալիումով, գլուտաթիոնով և լյարդի մաքրմանը նպաստող սպիտակուցով: Դետոկսիֆիկացիոն ազդեցությունն ուժեղացնելու համար խորհուրդ է տրվում գազարն օգտագործել հում վիճակում, քանի որ եփելու արդյունքում գլուտաթիոնի մեծ մասը վերանում է:

Կիտրոն

Կիտրոնը հարուստ է մի շարք սնուցիչներով ու հակաօքսիդանտներով: Կիտրոնի կանոնավոր օգտագործումն ակտիվացնում է լյարդի աշխատանքը, ինչն էլ օգնում է ազատվել թունանյութերից: Առավոտյան գաղջ լիմոնաջրի օգտագործումը նպաստում է այնպիսի ֆերմենտների արտազատմանը, որոնք թունանյութերը վերածում են հեշտությամբ լուծվող տարրերի: Այդ տարրերը օրգանիզմից արտամղվում են մեզի միջոցով: Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով: Այս վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմում գլուտաթիոնի արտադրման համար:

 Կտավատի սերմ

Կտավատի սերմի մեջ պարունակվում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են արյունը մաքրել արյան շաքարից: Դրանք հարուստ են մանրաթելերով, որոնք օգնում են ազատվել մի շարք թունանյութերից:  

Քրքում

Քրքումը պատկերավոր անվանվում է «համեմունքների թագուհի»: Այն դարեր շարունակ օգտագործվել է այուրվեդիկ բժշկության մեջ լյարդի հիվանդությունները և մարսողական խանգարումները բուժելու համար: Այն արագացնում է օրգանիզմի դետոքսիֆիկացիոն գործընթացները:

Ռեհան

Ռեհանը օգնում է լյարդին ու երիկամներին խուսափել թունանյութերի կուտակումներից: Այն հիանալի միջոց է մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու և ինֆեկցիաներից ազատվելու համար: Այն նաև միզամուղ հատկություն ունի, ինչը ևս խթանում է արյան մաքրումը:  

Հապալաս

Հապալասը համարվում է բավականին առողջարար մթերք: Այն հարուստ է հակաօքսիդանտներով  և հակաբորբոքային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Հապալասը մաքրում է օրգանիզմը թունանյութերից ու ազատ ռադիկալներից:

Ավոկադո

Ավոկադոն մի շարք առողջարար հատկություններ ունի: Դրանում բարձր է գլուտաթիոնի պարունակությունը, ինչն օգնում է օրգանիզմին ազատվել թունանյութերից ու կանցերոգեններից (քաղցկեղածին տարրերից): 

Համեմ

Համեմը մաքրում է օրգանիզմը սնդիկից և այլ ծանր մետաղներից, որոնք կուտակվում են արյան մեջ՝ սննդի կամ աղտոտված օդի պատճառով:  

Ջուր

Մենք չգիտենք, թե որքանով է ճիշտ ջուրը մթերք անվանել, սակայն մի բան հաստատ է. թունանյութերն օրգանիզմից դուրս մղելու համար հարկավոր է շատ ջուր խմել օրվա ընթացքում:  Կարդացեք նաև ջրի առատ օգտագործման պատճառների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել