Էս վերջերս քաղաքացիական և մասնավորապես բնապահպանական ակտիվիզմի հաշվին և միջոցով փող աշխատելու մասին շատ «զրիցներ» են պտտվում Հայոց երկնակամարում: Այդ խնդիրը արհեստականորեն ուռճացվում է էկոգաղութարարների, նրանց ազդեցության գործակալների և նախանձների կողմից: Արցախյան պատերազմի տարիներին, երբ տուն էի վերադառնում թաղի «պպզող ջահելների» սիրած թեման «տղերքի արյան հաշվին» փող աշխատողներն էին: Այդպիսով իրենք փորձում էին արդարացնել իրենց «պպզած» վիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել