Ֆեյսբուքում հայտնվել են «մտահոգ» և «հեղափոխական» ֆեյքեր, որոնք անհամաձայնություն են հայտնում ռեժիմին մինչև 2015 թ. ապրիլի 24-ը հեռացնելու վերաբերյալ Նախախորհրդարանի սահմանած ժամկետի առթիվ: Նրանք մի քանի ժանրով են հանդես գալիս: Մեկը պարզապես բողոքում է, թե այդ ժամկետը շատ ուշ է, մյուսն ակնարկում է, թե ձեր առաջարկած տարբերակով չի լինի, պետք է զենքի դիմել, մյուսը չտեսնելու է տալիս մեր բացատրությունները, թե դա առավելագույն ժամկետն է, ամեն ինչ կարող է շատ ավելի շուտ լինել: Մի հարցում նրանք միատեսակ են՝ ձգտում են պատկերացում ձևավորել, թե մենք մի խումբ խելառներ ենք, որոնց ժողովուրդը չի միանա, ուստի մեր ծրագիրը կձախողի և այլն: Իսկ մենք ասում ենք, որ վստահ ենք մեր ժողովրդի հաղթանակի հարցում, որից հետո ֆեյքերը ոչ միայն կբացահայտվեն, այլև կհայտնվեն լուսանցքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել