Նիկոլայ Երկրորդը Ղրիմում: Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ Երկրորդի ավտոշարասյան մեջ 1913թ.-ին 29 մեքենա կար, իսկ 1917թ.-ին դրանց թիվը հասնում էր 46-ի: Կայսեր հիմնական մեքենան, սակայն, ֆրանսիական Delaunay-Belleville SMT էր:
Երբ Վլադիմիր Լենինը Սովետական Միության առաջնորդ դարձավ, նա Turcat-Mery, Delaunay-Belleville և Renault 40 CV. մեքենաներով էր շրջում, իսկ 1920-ականներն Լենինը Rolls Royce 40/50 Silver Ghost-ով էր շրջում:
Սովետական Միության մեկ այլ առաջնորդ Իոսիֆ Ստալինը նախընտրում էր ամերիկյան Packard Twelve.-ը: 1949թ.-ից ի վեր Ստալինը շրջում էր իր անվան մեքենաների գործարանի արտադրած ZIS-115 (ZIS-110S) մեքենայով:
Սովետական մյուս առաջնորդները հիմնականում տեղական արտադրության մեքենաներով էին շրջում: Նիկիտա Խրուշչովը՝ Զիլ-111 կամ Զիլ-111B: Նիկիտա Խրուշչովը՝ Բեռլինում, 1960թ.:
Լեոնիդ Բրեժնեևը (1964-1982թթ.) սկզբում Զիլ-114-ով էր շրջում, իսկ 1976-1982թթ.-ին այն փոխարինեց Զիլ-4104:
Սովետական վերջին առաջնորդ Միխաիլ Գորբաչովը նաև Զիլ 4104 (Զիլ 115) էր օգտագործում: Նա դրանցից 20 օրինակ ուներ՝ միջազգային իր յուրաքանչյուր այցելություններին օգտագործելու համար: Դրա համար նա նաև 7 Իլ-76 ինքնաթիռ ուներ՝ մեքենաները տեղափոխելու համար:
Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը սկսեց Զիլ-4105 մեքենայով շրջել, երբ 1991թ.-ին դարձավ նախագահ: Ավելի ուշ նա այն փոխարինեց Mercedes S500 Pullman Guard(W140)-ով:
Ռուսաստանի այժմյան նախագահ Վլադիմիր Պուտինը Mercedes S600 Pullman Guard (W-221) է օգտագործում:
ԱՄՆ նախագահ Ջ. Ֆ. Քենեդին (1961-1963թթ.) Lincoln Continental էր շրջում: Սպանության օրը Թեքսասի Դալլաս բնակավայրում նա Continental SS-100-Х մեքենայով էր:
Չինաստանի առաջնորդ Մաո Զեդոնգը ZIS-110-ով էր շրջում, որը նա որպես նվեր էր ստացել Իոսիֆ Ստալինից՝ 1949թ.-ին: 1958թ.-ին նա մեքենան փոխեց տեղական Faw Hong-ով:
Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկան իր եկամտի 90 տոկոսը բարեգործության է հանձնում և ամենաթանկարժեք իրը, որ ունի նա, 1987թ.-ի արտադրության իր Lincoln Continental SS-100-Х Է:
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման շրջում է Cadillac One (Cadillac Presidential Limousine) մեքենայով:
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը շրջում է Բենթլի ոճի լիմուզինով, որից 2002թ.-ին ընդամենը երկու օրինակ է արտադրվել՝ հատուկ նրա համար:
Բրիտանացի վարչապետ Դեվիդ Կամերունը շրջում է Jaguar XJ X351-ով: Լուսանկարում երևում է ավտովթարից վնասված մեքենան:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ իր Renault Vel Satis-ը փոխարինեց Citroen-ով:-ով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Audi A8 L Security մեքենայով է շրջում: Նա նաև BMW 760 Li E67 և Mercedes Benz S6000 Guard V221 է օգտագործել:
Իսպանիայի նոր թագավոր Ֆելիպեն Rolls Royce է նախընտրում: