Անգլո-ամերիկացիք չափից շատ իրապաշտ ժողովուրդ են: Մենք, գերմանացիք ու ռուսները չափից շատ հոգևոր: Այդ փաստը մեկը մեկի վրա արտացոլվել է լեզվում:

Սկսենք «խղճից (совесть)»: Անգլիացիք խիղճը առանձնացնող հասկացություն-բառ չունեն: Ունեն մի հատ «conscience», որը միաժամանակ և խիղճ, և գիտակցություն կնշանակե, այսինքն՝ այդ իմաստները նույնացվում են, չեն տարբերվում:

Շարունակենք՝ մեր մոտ «ոք, ոչ ոք, ոգի բառից» իրենց մոտ «somebody, nobody & etc», այսինքն՝ պատրաստի մարմին չեղավ հրաժարվում են հասկանալ ու պատկերացնել:

Հետո, մեր մոտ «ինչ, ինչք, որևԷ» կամ «ոչինչ» կամ նույնը գերմանացոց ու ռուսների մոտ «nichts, etwas» ու «нечто, ничто», իսկ իրենց մոտ «something, nothing»: Thing- էդ առարկա, առկա: Առկա, ներկա չեղավ իրենք կմեռնեն, ապահովիչը կքցի: Գոյը իրենց համար սահմանափակվում է առկայով:

ԵՎ վերջապես՝ գերմանական «Wirklichkeit» կամ ռուսերեն «действительность» համարյա չունեն իրենցը մի հատ «reality»-ն է, որը զուտ իրականություն կենթադրե: Եթե մենք՝ հայերս, ասում ենք «գոյություն» ունի բայց իրագործված չէ ձևի ու նյութի մեջ կամ տարբերում ենք արարողը և արարվածը, ապա իրենք չեն տարբերում, իրենց համար գոյը սահմանափակվում է արդեն առկա, ձևավորված վերջացած իրականությունը: Առարկողներին կանխենք՝ «actuality»-ին գոյը ու գործունը չի էդ ուրիշ իմաստ ունի:

Կարճ ասած՝ աչքս տեսնի, ձեռքս շոշափե....
Մենք էլ աստիճանաբար իրենց պես իրապաշտ են դառել: Բայց մենք պատճեն ենք, կրկօրինակ, նմանակում և, ինչպես ցանկացած նմանակում ու կապիկություն, մենք բնօրինակի համեմատությամբ ակնհայտորեն շատ առավել գռեհիկ ենք և տձև....

Վկա և ապայույց մեր ՍՍ-ները, իրենց արբանյակները և գեղի կոմսոմոլի քարտուղարից մարդամեջ մտած այլոք: Իսկ ժողովուրդն էլ երեխու նման ինչ տեսնում՝ կրկնում ա: «...Ոնց տերտերն ա ընենց էլ հոտը....» Ռուսական ժողովրդական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել