• Արթնանալու մոտիվացիա գտեք

Դեռ անկողնու մեջ ձեր օրվա պլանը կազմեք, որոշեք` ինչ եք անելու օրվա ընթացքում: Անելիքների ցանկից ընտրեք այն մեկը, որը ամենահաճույքովն եք անելու և մանրամասն պատկերացրեք այդ գործընթացը: Պատկերացրեք՝ ինչ եք հագնելու, ինչ սանրվածք եք անելու, ինչից եք սկսելու և այլն: Ահա և դուք ունեք արթնանալու մոտիվացիա, առաջ:


  • Շնորհակալ եղեք

Մինչ կլվացվեք և կմաքրեք ատամները, մտքում վերհիշեք՝ ինչ ունեեք դուք այսօր, ինչի մասին էիք երազում և արդեն ունեք, շնորհակալ եղեք այդ ամենի համար: Շնորհակալ եղեք, որ արթնացել եք առողջ, տեսնում եք լույսն ու արևը, տեսնում հարազատներին, լսում, քայլում ու ինչ-որ տեղ շտապում...գնահատեք ձեր ունեցած ամեն մի մանրուքը և կրկին ու կրկին շնորհակալ եղեք այդ ամենի համար: Սա կարելի է կրկնել ոչ միայն առավոտյան, այլ նաև օրվա մեջ:

  • Թարմացրեք դեմքը

Աչքերը շատ կարևոր նշանակություն ունեն թարմ տեսքի ունենալու հարցում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առավոտյան բավականաչափ ժամանակ հատկացնել աչքերի խնամքին: Առավոտյան սառը ջրով լվացեք դեմքը, նուրբ շարժումներով մերսեք աչքերի շուրջը և օգտագործեք կոպերը փափկեցնող քսուքներ:

Bianca-Gubser-for-Skiny-Trend-Lingerie-Ad-campaign-Fall-Winter-2010-photo-shoot-003-1024x891.jpg

  • Տաք ջուր խմեք

Առավոտը սկսեք մեկ բաժակ տաք ջրից, իսկ ավելի լավ է տաք կիտրոնաջրից: Դա օգնում է արագ թարմանալ և ամբողջ օրը թարմ մնալ: Ինչպես նաև լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն:

  • Խորը շունչ քաշեք

Ցավոք մեզանից շատերը չգիտեն` ինչ է նշանակում ճիշտ շնչել: Խորը և ճիշտ շնչառությունը հանգստանալու և թարմանալու գլխավոր նախապայմանն է: Այն օգնում է հանգստացնել լարված նյարդերը և թարմացնել ուղեղի աշխատանքը:  

  • Շատ շարժվեք

Ինչքան էլ ուշանաք ու ժամանակ չունենաք, այնուամենայնիվ, 5 րոպեն ոչինչ չի փոխի, ամեն առավոտ գոնե 5-10 րեպե տրամադրեք մարմնամարզությանը:

  • Նախաճաշեք

Բժիշկներն ու սննդաբանները խորհուրդ են տալիս նախաճաշել, քանի որ առողջ նախաճաշը պարունակում է մի քանի հատկություններ.

1. Նախաճաշը ապահովում է օրգանիզմին սնուցող նյութեր, որոնք անհրաժեշտ են լավ օր սկսելու համար: Իսկ եթե օրը լավ է սկսվել, խոստանում է լավ էլ շարունակվել:

2. Ամենօրյա նախաճաշը նպաստում է առողջ մարմնի և քաշի պահպանմանը, քանի որ նվազեցնում է օրվա ընթացքում սնվելու ցանկությունը` կարգավորելով ախորժակը: Նախաճաշը նվազեցնում է շատակերության հավանականությունը:

3. Առողջ նախաճաշը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և 2-րդ կարգի շաքարի առաջացման հավանականությունը: Այնպես որ, հետևեք ձեր սննդակարգին:

4. Նպաստում է հորմոնային համակարգի կարգավորմանը և արյան մեջ շաքարի քանակի կարգավորմանը:

5. Օգնում է նիհարել և պահպանել առողջ քաշը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել