Tests: A man in Zhejiang province, China made the shocking discovery that he was a woman

Չինաստանի Ժեջյանգ նահանգից 44-ամյա տղամարդը իր կնոջ հետ Յոնգկանգի տեղական հիվանդանոց է այցելել ստամոքսի ցավերի ու մեզի մեջ արյուն տեսնելու պատճառով: 

Բժշկական զննումից հետո պարզվել է, որ տղամարդն իրականում կին է, և նրա մոտ դաշտանային ցավեր են:

Բժիշկները տղամարդու մոտ, ով 10 տարի է՝ ամուսնացած է, և ակտիվ սեռական կյանք է ունեցել կնոջ հետ, կանացի վերարտադրողական օրգաններ` արգանդ և ձվարաններ են հայտնաբերել:

Չնայած ամեն ինչ ակնհայտ է եղել ստուգումից հետո, այնուամենայնիվ, Յոնգկանգի հիվանդանոցի բժիշկները կրկնակի զննում են իրականացրել՝ հաստատելու համար, որ պարոն Չենն իրականում կին է:

Չենի քրոմոսոմների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա XX քրոմոսոմներ ունի, ինչը նշանակում է, որ գենետիկորեն նա կին է: Բժիշկները դեռևս չեն հաստատել՝ Չենը հերմոֆրոդիտ, թե ինտերսեքսուալ է, ինչևէ, նա երկու սեռական օրգան ունի, և մասնագետները նշել են, որ արդեն չափազանց ուշ է որևէ բժշկական միջամտություն ցույց տալ իր անսովոր խանգարումը բուժելու համար, քանի որ դա արդյունավետ է լինում միայն վաղ տարիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել