Ինչու՞ Հայաստանում գիտությանը ուշադրություն չեն դարձնում, իսկ սպորտին` որը պակաս կարևոր է` քան գիտությունը ազգովի ու պետական մակարդակով ոչ թե դարձնում են` այլ ապրում են սպորտով ու սպորտի հետ: Այդ նույն մարզիկները, որոնք Հայաստանին մեդալներ են բերել` արծաթ, բրոնզ կարևոր չի ինչ հաստատ շատ ավելի քիչ են մեր երկրի համար արել`քան մեր գիտնականներն են արել ու անում:Դուք տեղյակ՞ եք թե մենք ինչ երիտասարդ ու աշխարհին ծանոթ գիտնականներ ունենք, երիատսարդներ որոնք նախագահ Սարգսյանի կողմից ֆիզիկայի ոլորտում արժանացել են նախագահի մրցանակի:Հավատացեք, այս մարդիկ իրենց երկրում այնքան հայտնի ու ճանաչված չեն, որքան ասենք ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում: Ինչու՞ և ինչպես՞, խնդրում եմ պատասխանեք: Զարմանալու բան է չէ՞, դե իհարկե:Այդ ինչպես է, որ աշխարհի հզոր երկրների, գիտության ոլորտի ամենառաջնային պետությունների ցանկում Հայաստանը ամենառաջինների թվում է` այն դեպքում, երբ Հայաստանում գիտությունը բարձիթողի վիճակում է, երբ այստեղ մեր գիտնականներն ճորս անգամ ավելի քիչ են վարձատրվում` քան Եվրոպայում ու Արևմուտքում: Պատկերացնում եք, եթե պետության ղեկավարությունը մի քիչ ուշադրությունդ դարձնի հայրենական գիտությանը, մենք կունենանք աշխարհի ամենահզոր ու ամենապահանջված գիտական պրոդուկտը: Իսկ ինչու՞ չի դարձնում, ինչու՞ գիտությունը երիրի համար կարևոր ռազմավարական խնդիր չէ՞: Ես գիտեմ, որ պետությունները իրենց գիտությամբ են հզոր:Իսկ դուք ինչ՞ եք մտածում այս հարցի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել