Իմ հարգելի, քանի տրամադրությունս բարձր է, ասեմ` սիրելի ֆեյսբուքաընկերություն:

Ասել, որ չափազանց զգացված եմ ձեր ուշադրությունից և ջերմությունից, նշանակում է գրեթե ոչինչ չասել:

Կռահելի էր, որ շնորհավորանքները և մաղթանքները կուղեկցեն ինձ ամբողջ օրվա ընթացքում, բայց որ նրանք կվերածվեն հեղեղի, չէի պատկերացնում:

Հուզիչ էր և լիցքավորող ձեր վերաբերմունքը, մոտիկ թե հեռու, թիմակից թե ընդդիմախոս, լրագրող թե շարքային օգտատեր մարդկանց ուշադրությունը և անմիջականությունը:

Հուսամ, որ այդ վերաբերմունքի ընդամենը մի փոքր մասն է պայմանավորված զուտ իմ այսօրվա պաշտոնով:

Շնորհակալ եմ ձեզանից և ցանկանում եմ, որ շատերիդ հետ ճակատագիրը երկար ճանապարհ կանխորոշած լինի ինձ համար:

Հետծննդյան տրամադրությամբ,

Ձեր` Արմեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել