Հարգելի հայրենակիցներ, ինչ-որ մեկն ինձ կարող է բացատրել՝ ինչու են որոշ մեր համաքաղաքացիներ Գեորգիևյան ժապավեններ ամրացրել իրենց ավտոմեքենաներին:

Լսեք, եթե ռուսները գլուխները պատով տան, դուք էլ եք տալու: Գեորգիևյան ժապավենները խորհրդանշում են Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի հաղթանակը Գերմանիայի նկատմամբ, այսինքն՝ Երկրորդ համաշխարհայինն ու Մեծ հայրենականը սրանից մի 70 տարի առաջ ավարտվել են, ավելին՝ Ռուսաստանն այսօր Եվրոպայում ամենաջերմը Գերմանիայի հետ է: Եթե ուկրաինական իրադարձությունների հետ է կապված, ուրեմն դուք իրականության գիտացության հետ լրջագույն խնդիրներ ունեք, որովհետև Ուկրաինան Մեծ հայրենականում Ռուսաստանից հետո երկրորդն է՝ և կորուստների և հերոսների, և գեներալների ու մարշալների ու մնացածի առումով: Նույնիսկ նացիստների կողմից ավելի շատ ռուս է կռվել, քան ուկրաինացի: Սրանք, ի դեպ, պաշտոնական տվյալներ են, որ հենց ռուսներն են հրապարակում: Իսկ եթե դուք դա փակցնում եք որպես ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ, չնայած համոզված եմ այդքան չեք մտածել, ապա Գեորգիևյան ժապավեններ կրելու լիարժեք իրավունք ունեն ուկրաինացիները; Ուշքի եկեք, եթե կրեմլյան «հոնդուրասցիները» իրենց ժողովրդին էլ «հոնդուրասցի» դարձնելու նպատակով Գեորգիևյան ժապավեններ են կրում՝ դա չի նշանակում, որ դուք պետք է կրկնօրինակեք: Ռուսները, իրենց պետական շահից կամ Պուտինի սեփական շահից ելնելով, գոնե այդ ժապավեները կրելու ճղճիմ, բայց պատճառ ունեն, բայց դուք, դուք ինչ պատճառ ունեք, տո ձեզ ինչ .......... Գեորգիևյան ժապավենը տեղին է միայն մայիսի 9-ին, մնացած բոլոր օրերին կրողները, մեղմ ասած, հոգեբանի կարիք ունեն:

P.S. Մեր պարտությունների ու 300-ի փոխարեն այսօրվա 29,8 հազար ք,կմ-ի պատճառը բոլոր ժամանկներում եղել է ստրուկի, ճորտի հոգեբանությունը, դավաճանությունը և սեփական ու պետական ամենատարրական շահը չգիտակցելու աստիճանի անգրագիտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել