Tert.am-ը գրում է.

Չնայած Ադրբեջանի հայտարարություններին, որ դժգոհ է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքից և Մինսկի խմբի ձևաչափից, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը կգերադասի ռիսկի չդիմել և դուրս գալ այդ ձևաչափից։ Ըստ նրա, դա, թերևս, տեղի կունենա միայն այն դեպքում, եթե վերջնական որոշում կայացնի ներկայումս քաղաքական դիմակայության մեջ գտնվող ճամբարներից մեկին հարելու վերաբերյալ: «Նա պետք է ընտրի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, իսկ ստեղծված իրավիճակում, այդօրինակ ցանկացած որոշումը կարող է ճակատագրական դառնալ անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր մերձավորների համար: Կարծում եմ՝ նա կգերադասի ռիսկի չդիմել»,-նշեց նա։

- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը դժգոհ է ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ` Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից, այն դեպքում, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ է արվում հանդիպել։ Ըստ Ձեզ, արդյո՞ք Ադրբեջանն ի վիճակի է ի վերջո լուծարել Մինսկի խումբը և արդյո՞ք համանախագահող երկրները դա թույլ կտան։


- Ադրբեջանը կարող է հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցային գործընթացից ու հայտարարել, որ դուրս է գալիս դրանից, բայց կանի դա, թերևս, միայն այն դեպքում, եթե վերջնական որոշում կայացնի ներկայումս քաղաքական դիմակայության մեջ գտնվող ճամբարներից մեկին հարելու վերաբերյալ: Նա պետք է ընտրի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, իսկ ստեղծված իրավիճակում այդօրինակ ցանկացած որոշումը կարող է ճակատագրական դառնալ անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր մերձավորների համար: Կարծում եմ՝ նա կգերադասի ռիսկի չդիմել:


- ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ևս մեկ անգամ կրկնեց, որ հանդիպումն անհրաժեշտ է, իսկ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե այլընտրանքը միայն պատերազմ սկսելն է։ Պաշտոնական Երևանն էլ լռում է։ Ըստ Ձեզ ինչո՞ւ կողմերը չեն ցանկանում այս հանդիպումը։


- Հայաստանի համար այդ հանդիպումը մերժելի չէ, որովհետև դրանից իրական արդյունք ակնկալելը միամտություն կլիներ՝ կողմերի դիրքորոշումները շատ են հեռու միմյանցից ու դրանք մոտեցնելու համար իրական հիմքերն այժմ չկան: Հայկական կողմի համար, ըստ էության, հարցը լուծված է և Ադրբեջանն է, որ բավարարված չէ ստեղծված վիճակով ու փորձում է այն փոխել հայկական կողմերի ու համանախագահների վրա տարաբնույթ ճնշումներ գործադրելու միջոցով: Պատերազմ սկսելը հենց ադրբեջանական կողմի որոշումը պետք է լինի, իսկ այդ կարգի որոշում, առանց լրջագույն արտաքին երաշխիքներ ստանալու, Ադրբեջանի ղեկավարությունը չի կայացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել