«Վանյանը ներողություն է խնդրել ադրբեջանցիներից»
Թիվ 1 թեմա:
Իսկ ինչի համար է ներողություն խնդրել և ինչ կոնտեքստում, ոչ մեկին հետաքրքիր չէ:
Վանյանին չեմ ճանաչում, բայց մարդու այլ կարծիքի համար նրա անձի դեմ ծավալել բառիս բուն իմաստով ֆաշիստական շարժում ու կոչեր անել լրատվականներով` ծեծելու, սպանելու, վրան գործ սարքելու - խոսում է միմիայն դրանց հեղինակների մասին և թեմայի հատուկ ուռճացման:
Դուք գոնե Ձեր չընդունած սահմանադրությունը կարդում եք թե չէ?
Մի հատ գնացեք կարդացեք 
«Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:»
Վաղը Վանյանի նման ձեր վրա հարձակվեն ինչ կանեք? Թարգը տվեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել