Խոր վիշտս եմ հայտնում ականավոր գիտնական և գիտական գործի կազմակերպիչ, Մատենադարանի քառորդդարյա տնօրեն, ակադեմիկոս
ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ մահվան առթիվ և ցավակցում ընտանիքին` մասնավորաբար իմ լավ բարեկամ Աննա Արևշատյանին:
Մոտ մեկ ամիս առաջ` Վարդան Դևրիկյանի ծննդյան 50-ամյակի հանդեսի ընթացքում, շատ երկար զրուցեցինք, խոսեցինք հայագիտության մեջ նկատելի դարձած տեղատվության մասին... Ցավով նշեց, որ չկան այնպիսի ֆինանսական միջոցներ, որ հնարավոր լինի շատ հայագիտական հետազոտություններ թարգմանել օտար լեզուներով...
Լուսավոր և պայծառ մարդ էր, համեստ...
Հիշատակն արդարոյ օրհնութեամբ յէղիցի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել