Tert.am-ը գրում է.

Ուկրաինայից փախստական կանայք նամակ են գրել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային՝ խնդրելով ազդել ամուսնու վրա։ Մասնավորապես՝ դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է «Известия» թերթը։

«Օր օրի աճում է այն մայրերի թիվը, որոնք ստորագրություն են հավաքում՝ ի պաշտպանություն իրենց երկրի խաղաղության։ Յուրաքանչյուր օր զոհվում են մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Մայրերի միջև երկխոսությունը խաղաղության, փոխըմբռնման և փոխաջակցության ուղին է։ Անկեղծորեն հույս ունենք, որ Ձեր մասնակցությունն այդ երկխոսությանն իր արդյունքները կտա՝ հանուն խաղաղության, հանուն մեր երեխաների ապագայի»,- թերթը մեջբերում է փախստականների նամակից հատված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել