Timur_Vermesh__On_snova_zdes

umood-ը, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկավ. anas_lench գրականագիտական ճաշակը դեռ մանկուց ճիշտ ուղով չի ձևավորվել։ Արդյունքում 4 ամերիկական փողի միավոր անիմաստ տեղը ծախսեցի ռսաց գրավաճառների վրա՝ վճարելով Թիմուր Վերմեշի «Նա նորից էստեղ է»գրքի դիմաց։ Անա՛ս, ինձ մի շիշ գարեջուր ես պարտք (որը հաճույքով դուրս եմ գրում նոր խելախոսս եվրոպաներից ինձ հասցնելու դիմաց Winking smile, բայց դա առանձին պատմություն է)։

Բայց որ խորը մտածենք, երևի էնքան էլ անիմաստ չէր։ Առնվազն հենց էն պատճառով, որ էդ կիսատ պռատ գիրքը մտածելու տեղիք, ամեն դեպքում, տվեց։ Ֆաբուլան էս է. մթոմ Հիտլերը 45 թվականին ոտքերը չէր ձգել այլ չեմմանում ինչ եղանակով ժամանակի մեջ ճամփորդելով հայտնվել էր 2011 թվի Բեռլինում։ Աշտոժ։ Սկիզբը հուսադրող էր։ Միանգամից մտածեցի, թե  ծավալվելու ինչ լայն դաշտ կունենա բիձուկը։ Մոտավորապես էդպես էլ եղավ՝ տարան հեռուստատեսություն, հաղորդում դրին տակը՝ որպես ճիշտը երեսին ասող ու Հիտլերի կերպարը ճիշտ օգտագործող դերասանի, որը պետք եղած տեղը թուրքերին ու հրեաներին հավասարապես նախշում էր. առաջիններին բնածին ծուլության ու մտավոր կարողությունների սահմանափակության, երկրորդներին՝ ճիշտ հակառակի համար։ Ու էնպես չի, թե հաջողություն չուներ։ Ճիշտ հակառակը, գերմանացու ականջը ոնց որ թե կարոտ էր Դոյչլանդի հաշվին ապրող պորտուգալացիքի, ռումինացիքի, թուրքերի ու հույների մասին դատափետումներ լսելու։ Այսինքն՝ ոնց որ թե պարարտ հողը կար հետագա քայլերն անելու համար՝ ըստ արդեն փորձված ու հաջողված սցենարի։ Դե, բոլորս գիտենք ինչի մասին է խոսքը։

Բայց հեղինակը իսկի էս ճոխ գաղափարի 10 տոկոսն էլ չիրականացրեց, այլ ուղղակի մի թեթև կայֆավատ եղավ՝ մի քանի գերմանացի քաղաքական գործիչների վրա ցեխաջուր շպրտելով։ Ժուրնալյուգա։

Հմի նստել, միտք եմ անում. էդ ինչի՞ նեմեց բիձեն կարող ա աշխարհն իրար խառնելուց ու Գերմանիան մի կարճ ժամանակով ահագին «պերյոդ» տալուց հետո գալ մեր ժամանակներն ու յութուբի լայքեր հավաքել, իսկ, օրինակ, Տիգրան Մեծը չի կարող։ Ինչո՞վ ենք պակաս։ Բայց մեկ էլ մտածում եմ՝ չէէէ, բեր էդ խեղճ թագավորի ոսկորները հանգիստ թողնենք, մեղք ա։ Աչքերը բացի, Հայաստանի քարտեզին մի հատ աչքի տակով էլ նայի՝ հերիք ա, որ ինսուլտով պառկի ասենք Հանրապետականում, որտեղ իր թագի հալեցրած ոսկին էլ կարող ա հերիք չանի բուժքույրերի մուննաթի տակից դուրս գալու համար։

Կամ, ասենք, մեծն Կոմիտասը գա հասնի մերօրյա Երևան, տանեն մշակույթի նախարարի կուշտը, էլ կաբինետից դժվար թե իր ոտքերով դուրս գա։ Կգժվի։ Էլ չեմ ասում, թե ինչ կլինի, եթե մի հատ էլ էդ նույն նախարարը թևը մտած իրեն տանի էստրադային համերգ լսելու։

Բա որ, Աստված մի արասցե, Մաշտոցը գար ու շենքերի պատերին գրած տրանսլիտով սիրո խոստովանությունները կարդար․ Էլ չեմ ասում՝ «համադասարանցիներ» մտներ։ Փորուփոշման կմնար խեղճ մարդը, որ էդքան տառապել, էս անշնորհակալ ազգի համար գիր է հնարել։ Հենա՝ էն վախտ էլ կարող էր լատինական տրանսլիտը սաղացնել հայ ժողովրդի վրա, էլի։

Արաաաա՜…. բա որ Նժդեհը գաաաա՜ր….

Չէ, ախպեր, փակե՛նք էս թեման. մեղք են հայոց մեծերը… թող հանգչեն խաղաղությամբ… թող չիմանան իրենց ժառանգության հետ ինչ արինք…

Անաս, Դոստոևսկի կարդա. «Ոճիր և պատիժ»-ն, օրինակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել