База 211- Нацисты и Антарктида1873

Գերմանացիները Անտարկտիդայի մասին հետազոտությունները սկսեցին 1873 թվականին՝ գերմանացի արկտիկ հետազոտողների արշավախումբ ուղարկելով կորած մայրցամաքի ենթադրյալ վայրը:

1910

Տեղի ունեցավ Վիլհել Ֆիլշների արշավը «Deutschland» նավով:

1925

Տեղի ունեցավ հերթական արշավը դեպի Անտարկտիդա՝ հատուկ «Meteor» նավով՝ դոկտոր Ալբերտ Մերցի գլխավորությամբ:

Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության իշխանության գալուց հետո Անտարկտիդայի հանդեպ հետաքրքրությունն ավելի ուժեղացավ և արդեն քաղաքական մակարդակում: Հիտլերը մայրցամաքը, կամ գոնե դրա մի մասը, համարում էր 3-րդ Ռայխի անբաժանելի մասը, որի հանդեպ նկրտումներ ունենալու համար մնում էր գտնել այն:

Ծնվեց պետական աջակցությամբ անցկացվելիք քաղաքացիական արշավի գաղափարը, որը պետք է ուսումնասիրեր մայրցամաքը և ապացուցեր դրա գերմանական ծագումը:

1934

Արշավանքի համար ընտրվեց «Schwabenland», որը 1934 թվականից օգտագործվում էր անդրատլանտյան նավարկությունների համար: Նավի ետնամասում կար հիդրոպլան, իսկ աջ մասում՝ կռունկ: Հիդրոպլանը օդ էր բարձրանում շոգիով գործարկվող կատապուլտի միջոցով, իսկ հետո այն նավ էին բարձրացնում կռունկի միջոցով: Նավը նախապատրաստում էին նավարկության Համբուրգի նավահանգստում:

Անձնակազմը վերապատրաստվել էր բևեռախույզների գերմանական միության կողմից, իսկ արշավանքի ղեկավար նշանակվեց կապիտան Ալֆրեդ Ռիտշերը, ով մինչ այդ մի քանի անգամ եղել էր Հյուսիսային բևեռում: Արշավանքի բյուջեն կազմեց 3 միլիոն ռեյխսմարկ:

1938

Карта следования к берегам Антарктиды

Schwabenland լքեց Համբուրգի նավահանգիստը 1938 թվականի դեկտեմբերի 17-ին  և ուղևորվեց դեպի Անտարկտիդա՝ պլանավորված ուղով: Նավը սառցադաշտերին հասավ հունվարի 19-ին: Հետագա շաբաթների ընթացքում նավի հիդրոպլանն իրականացրեց 15 թռիչք՝ ուսումնասիրելով 600.000 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք: Դա մայրցամաքի քսան տոկոսն է կազմում: Zeis RMK 38 հատուկ տեսախցիկի միջոցով արվեց 11 հազար լուսանկար: Բացի արժեքավոր տեղեկատվության ֆիքսումից, ինքնաթիռը ամեն 25 կիլոմետրը մեկ ներքև էր գցում արշավանքի խորհրդանշանով տարբերանշաններ: Այդ տարածքը հայտարարվեց գերմանական ու կոչվեց Neuschwabenland: Ի դեպ, այդ անվանումը օգտագործվում է մինչ օրս, չնայած, որ 1957 թվականին այդ տարածքը անվանափոխվեց Մոդ թագուհու երկրի:

Ամենահետաքրքիր հայտնագործությունը սառույցով չծածկված մի շարք փոքր տարածքներն էին, որտեղ լճեր և բուսականություն կար: Արշավանքի երկրաբանները պարզեցին, որ դրանք ստորգետնյա տաք աղբյուրների արգասիքներ էին:

1939

1939 թվականի կեսին Schwabenland լքեց Անտարկտիդան: Երկու ամիս շարունակ կապիտան Ռիշերը համակարգում էր հավաքագրված տեղեկատվությունը, ուսումնասիրությունների արդյունքները, քարտեզները և լուսանկարները: Վերադառնալուց հետո Ռիտշերն անմիջապես ձեռնամուխ եղավ երկրորդ արշավանքի նախապատրաստական աշխատանքներին, որին պետք է ներգրավեին դահուկային տիպի շասսիով ինքնաթիռներ՝ Անտարկտիդայի տաք գոտիների ուսումնասիրության համար, սակայն սկսված Երկրորդ աշխարհամարտի պատճառով արշավանքը չկայացավ:

Անտարկտիդա կատարված գերմանական հետագա արշավանքների ու այնտեղ բազայի ստեղծման մասին տեղեկությունները հստակ չեն: Դրան մասին փաստերը մինչ այժմ էլ կրում են հույժ գաղտնի բնույթ ու պահվում են ամերիկյան, ռուսական և գերմանական արխիվներում:

1943

1943 թվականից դեպի Անտարկտիդա սկսեցին ուղևորվել ֆյուրերի «գորշ գայլերը»՝ գերմանական մարտական սուզանավերը: Շարունակելով «տաք գոտիների» հետազոտությունները՝ գերմանացի գիտնականները հայտնաբերեցին քարանձավների համակարգ, որտեղ տաք օդ կար: «Իմ սուզանավորդները իսկական երկրային դրախտ են հայտնաբերել», – զեկուցել է գրոսս-ծովակալ Դյոնիցը: 1943 թվականին նա հայտարարել է. «Գերմանական ստորջրյա նավատորմը հպարտ է, որ կարողացել է ֆյուրերի համար անառիկ ամրոց ստեղծել աշխարհի եզրին»:

4-5 տարի շարունակ գերմանացիները գերգաղտնի պայմաններում աշխատանքներ էին տանում՝ կառուցելով «Բազա 211»-ը: Անտարկտիդա էին անդադար ուղարկում հանքարդյունաբերությունում կիրառվող սարքավորում և այլ տեխնիկա, երկաթգծեր, վագոններ, թունելներ փորող հսկայական մեքենաներ:

Ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Ուինդել Սթիվենսը պատմել է. «Ես ծառայում էի մեր հետախուզությունում պատերազմի տարիներին և դեռ այն ժամանակ մենք գիտեինք, որ գերմանացիները կառուցում են 7 շատ մեծ բեռնատար սուզանավ: Դրանք բոլորն էլ ջուր են իջեցվել, անձնակազմերով ապահովվել ու անհայտացել են մեր տեսադաշտից: Մինչ օրս էլ մենք գաղափար չունենք, թե ուր են գնացել դրանք: Մենք դրանք չենք հայտնաբերել ոչ մի նավահանգստում և ոչ էլ ծովի հատակին: Սա գաղտնիք է, որը կարող է բացահայտվել շնորհիվ գերմանական փաստավավերագրական մի ֆիլմի, որը գտել են ավստրալացի հետազոտողները: Այդ ֆիլմում պարզ երևում են այդ մեծ սուզանավերը, որոնք Անտարկտիդայի ափերի մոտ են: Դրանք շրջապատված են սառույցով, իսկ անձնակազմը կանգնած է նավերի վրա»:

Schwabenland

Գերմանական ստորջրյա նավատորմի «ամենագեր» սուզանավերը 14-րդ տիպի «Milchkuh» սուզանավերն էին, որոնք ծառայում էին անդրատլանտյան փոխադրումների համար: Ընդհանուր առմամբ, կառուցվել է 10 նման սուզանավ, և դրանք բոլորն էլ խորտակվել են, իսկ դրանցից յուրաքանչյուրի խորտակման վայրը հայտնի է: Այսպիսով, դրանք չէին կարող ներգրավված լինել Բազա 211-ի կառուցմանը, բայց հավանական է, որ կային նմանատիպ այլ սուզանավեր, որոնց մասին տեղեկությունները գաղտնի էին պահվում:

Հարկ է նշել, որ չկա ոչ մի սկզբունքային խոչընդոտ, որը կարող է հերքել այն թվականներին ստորգետնյա բազա կառուցելու վարկածի հավանականությունը: Բազմաթիվ խոշոր գործարաններ, ինչպիսիք են Նորհաուզեն սարի մեջ կառուցված գործարանը, Յունկերիս գործարանները և այլք, տեղակայված էին գետնի տակ: Նման գործարանները հանգիստ դիմակայում էին ռմբակոծություններին և դադարում էին աշխատել միայն երբ մոտենում էին հակառակորդի ցամաքային զորքերը:

1942 թվականից համակենտրոնացման ճամբարներից սկսեցին հազարավոր գերիների տեղափոխել Բազա 211՝ որպես աշխատուժ: Բացի դրանից, այդտեղ էին ուղարկվում սպասարկող անձնակազմ, գիտնականներ, հիտլերյուգենդի անդամներ՝ որպես մաքուր ռասայի ապագա գենոֆոնդ: Այնտեղ հավանաբար նաև պարենի ու ռազմամթերքի հսկայական պաշարներ էին կուտակել՝ հնարավոր պաշարմանը դիմակայելու համար:

1945

1945 թվականի ապրիլին դեպի Բազա 211 վերջին անգամ ուղևորվեցին գերմանական սուզանավեր: Երկու սուզանավեր  (U-530 և U-977) «Ֆյուրերի շարասյունից» հանձնվեցին Արգենտինային՝ 1945 թվականի օգոստոսին: «Ռայխի պողպատյա դագաղները» իր գրքում Կուրուշինը գրել է.

«1945 թվականի հուլիսին Արգենտինայի ափերի մոտ հայտնվեց օբեր-լեյտենանտ Օտտո Վերմուտի U-530 սուզանավը: Հուլիսի 10-ին սուզանավը հանձնվեց արգենտինական նավատորմին՝ Մար-դել-Պլատայում: Բազմաթիվ հարցաքննությունների ժամանակ անձնակազմը պնդում էր, որ պարեկություն էր իրականացնում ԱՄՆ ափերի մոտ, իսկ հետո որոշեցին հանձնվել:

Օգոստոսի 17-ին նույն վայրում Արգենտինային հանձնվեց օբեր-լեյտենանտ Հայնց Շեֆֆերի U-977 սուզանավը: Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես կարող էր այդ տիպի սուզանավը այդքան ժամանակ գտնվել բաց ծովում՝ հաշվի առնելով, որ 7-րդ տիպի սուզանավերի ավտոնոմ ռեժիմը 7 շաբաթ տևողություն ունի: Ընդ որում, նավաստիները իրենց վատ չէին զգում, և մինչ նրանց հետևից նավ կգար՝ ճայերին պահածոյացված ձկով էին կերակրում: Ինչպես մյուս դեպքերում, գերմանացի նավաստիների հարցաքննությունները շատ բան չտվեցին: Համենայն դեպս, այդպիսին է պաշտոնական տարբերակը: Մինչդեռ կան վկայություններ, որ հենց այս երկու սուզանավերը պետք է Գերմանիայից էվակուացնեին նացիստների ղեկավարությունն ու գանձերը»:

Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Բազա-211-ը շարունակեց ինքնուրույն գոյատևումը: Բազայի նորմալ գործունեությունն ապահովվում էր նաև նրանով, որ դրա մասին ոչ ոք չգիտեր ու չէր էլ հետաքրքրվում: Դաշնակիցները չափազանց զբաղված էին Գերմանիայի ռազմավարը կիսելով, իսկ հետո էլ՝ Սառը պատերազմով:

Սակայն բազայի անձնակազմը բախվեց այն խնդրին, որին բախվում են բոլոր նրանք, ովքեր երկար ժամանակ գտնվում են գետնի տակ: Օրինակ՝ բելառուսական պարտիզանները, երկար ժամանակ ապրելով ստորգետնյա կատակոմբերում, ռիսկի էին ենթարկում իրենց կյանքը՝ ամեն անգամ դուրս գալով իրենց թաքստոցներից: Նրանց մոտ վատթարացել էր թե ֆիզիկական, թե հոգեկան առողջությունը: Դա հիմնականում պայմանավորված էր «փակ տարածքի» սինդրոմով և բնական էլեկտրոմագնիսային ֆոնի փոփոխությամբ: Հավանաբար, բազայի բնակչությունը աստիճանաբար մահանում էր՝ հիվանդությունների, իսկ հետո նաև սովի պատճառով:

1961

Բազա-2011 լրիվ անմարդաբնակ դարձավ 1961 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել