Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ կարծում է, որ այնտեղ մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացած մեկին, բայց ոչ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Կա այլընտրանքային թեկնածու, բայց Էրդողանը մեծ շանսեր ունի, եթե ոչ առաջին, գոնե երկրորդ փուլում Էրդողանը կհասնի հաղթանակի: Նա ինչքան էլ խնդրահարույց թեկնածու է, ամեն դեպքում սեղանին դնելու բաներ ունի, որոնք արել է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս կարծիքով՝ ժողովուրդն ընտրում է ըստ կենսամակարդակի, իսկ Թուրքիայի ժողովուրդը գիտակցում է, որ Էրդողանի ժամանակահատվածում կենսամակարդակի անկում չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել