Tert.am-ը գրում է.

Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող Air Algerie ընկերության ինքնաթիռը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի խոսքով, Մալիում վթարի է ենթարկվել եղանակային վատ պայմանների պատճառով։

«Դա առավել հավանական վարկածն է»,- նշել է նախարարը, փոխանցում է Deutsche Welle-ն։

Նրա խոսքով՝ չկա ոչ մի հիմք կարծելու, որ ինքնաթիռը կործանվել է օդում։ Միաժամանակ Կազնյովն ընդգծել է, որ ավիաաղետի վերջնական պատճառները կհաստատվեն հետաքննության անցկացումից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել