Հարսանիքի օրը, միանշանակ, խիստ լարված է անցնում և հարսի, և փեսայի համար. չէ որ երկուսն էլ ունեն մի շարք մտքեր՝ հետագա կյանքի հետ կապված: Սակայն կա մի բան, որը բոլոր անհանգստություններից տարբերվում է իր զգացմունքայնությամբ, սիրառատությամբ… սա այն է, ինչը կրկնվելու հնարավորություն այլևս չի ունենում… դա այն ակնթարթն է, երբ փեսան իր սիրելիին տեսնում է  հարսի ճերմակ զգեստով: Եվ յուրաքանչյուրի մոտ այդ ակնթարթը մի կերպ է առանձնանում՝ մեկի մոտ հիացմունք, մյուսի մոտ զարմանք, մեկը պարզապես հուզվում է՝ չզսպելով անգամ արցունքները, մեկն էլ պարզապես հրճվանքից կորցնում է գլուխը… սակայն պետք է խոստովանել, որ ցանկացած դեպքում այդ ակնթարթի վայելքը հիասքանչ է… Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում տարբեր հարսանիքների հավաքված խիստ զգացմունքային լուսանկարների շարք:

firstlook01-touching

firstlook02-romantic

firstlook03-fun

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել