Սեմինարներից մեկի ժամանակ, երբ ուկրանացի մասնակիցները պատմում էին իրենց երկրի բեսպրեդելի, սպանությունների մասին, հոլանդացի սեմինարավարը զարմացած լսեց-լսեց, վերջում էլ ժպիտը դեմքին թե՝ I want to say, that we are saved and safety: Հիմա էս ինքնաթիռի կործանումից հետո հիմնական եզրակացությունը, որ Եվրոպան ևս մեկ անգամ կանի (անկախ ինքնաթիռի կործանման հավանական տարբերակներից), այն է, որ իրենք հեչ էլ անվտանգ չեն, քանի դեռ իրենց սահմաններում ու տարածաշրջանում ռուսա-ուկրանացիները վայրենիներ են: Վայրենիներին քաղաքակրթելն ու նորմալ մարդկանց մակարդակին հասցնելը չպետք է համարվի միայն վայրենիների խնդիրը (կուզեն կքաղաքակրթվեն, չեն ուզի՝ տենց էլ կմնան): Չես կարող լինել հա՛մ անվտանգ, հա՛մ բարեկեցիկ, հա՛մ ազատ, երբ շուրջբոլորդ աղքատություն ու վայրենություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել