Շատերը կողմ են սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու խնդրին: Սակայն դա անթույլատրելի է ու հղի վտանգներով, և մենք ակամա կստեղծենք 90-ականների ամենաթողության իրավիճակը, երբ ով որտեղ ուզում կրակում էր…
Մենք, փառք Աստծո, ունենք բանակ, որն ունակ է լիովին վերահսկել իրավիճակը սահմաններում: Իմ կարծիքով, հրամկազմին ձգելու և անձնակազմի զգոնությունը բարձրացնելու խնդիր կա, թերևս:
Դուք պատկերացնում եք՝ ինչ կկատարվի, եթե մի որևէ հովիվ ավտոմատը ուսին շփոթվի ու հայտնվի Ադրբեջանի տարածքում...Իսկ դա բացառել չի կարելի: Այնպես որ, զինվորը թող սահմանը պահի, հովիվը հովվություն անի, զենքն էլ այս կամ այն տականքի ձեռքը չի ընկնի, որը նույնպես հնարավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել