http://www.proza.ru/pics/2009/04/28/483.jpg1. Եթե դու ապրես 100 տարի, ես կուզեմ քեզնից մի օր քիչ ապրել. մի օր անգամ չեմ ուզում ապրել առանց քեզ:

2. Ես կարծում եմ, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ իրարից հեռու չլինենք: Եթե մենք միմյանց երազների մեջ լինենք, մենք կարող ենք ողջ ժամանակ միասին լինել:

3. Դու չես կարող կանգնել անտառի քո անկյունում՝ սպասելով, որ ուրիշները կմոտենան քեզ: Երբեմն դու ինքդ պետք է գնաս նրանց մոտ:

4. Երբեմն ամենափոքր բաները ամենամեծ տեղն են զբաղեցնում սրտումդ:

5. Օրն առանց ընկերոջ նման է դատարկ տակառի, որի մեջ անգամ մի կաթիլ մեղր չի մնացել:

6. Եթե երբևէ այնպիսի օր գա, երբ մենք այլևս չկարողանանք միասին լինել, պահիր ինձ քո սրտում: Ես միշտ այնտեղ կմնամ:

7. - Ո՞ւր ես գնում:

- Չգիտեմ:

- Այդ դեպքում մենք միևնույն ուղղությամբ ենք գնում:

8. Ես այնքան տխուր էի, որ մոռացա ուրախ լինել:

9. Մի փոքր ուշադրությունը և մի փոքր հոգատարությունը ուրիշների նկատմամբ հրաշքներ են գործում:

10. Նրանք, ովքեր իրենց խելացի են համարում, երբեմն ոչնչից գլուխ չեն հանում:

11. Եթե երբևէ գա այնպիսի վաղը, երբ մենք միասին չլինենք, դու պետք է հիշես, որ դու ավելի խիզախ ես, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան քեզ թվում է, և ավելի խելացի, քան համարում ես ինքդ քեզ: Ամենակարևորը, անգամ երբ մենք միասին չենք, ես միշտ քեզ հետ եմ:  

12. Գետերը լավ գիտեն այս ճշմարտությունը. մի՛ շտապիր: Մենք կհասնենք այնտեղ, որտեղ մեզ պետք է… օրերից մի օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել