Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը, անդրադառնալով երեկ Հանրային խորհրդի նիստում Վազգեն Մանուկյանի՝ սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու առաջարկին, և դրան նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արտահայտվելուն, հայտնեց, որ ինքը կողմ է դրան:

«Եթե Դուք մտածում եք, որ զենքը տան գյուղացուն և քաղաքացուն՝ նրանք իրար կսպանեն, ապա սխալվում եք: Բերեմ օրինակ. եթե ես 160 կիլոգրամ եմ,Դուք ՝40 կիլոգրամ, մենք ֆիզիկապես հավասար չենք, ես ֆիզիկապես ավելի ուժեղ եմ, բայց եթե Ձեր ձեռքին զենք կա՝ մենք արդեն հավասար ենք: Ու ես կարծում եմ, որ այդ դեպքում մենք մեկս մյուսի հանդեպ ավելի զգույշ կլինենք, և Աստված մի արասցե, մեկս մյուսին չենք նեղացնի, որովհետև բոլորս զենքով ենք: Ես սա ասում եմ, որ հասկանաք, որ զենքն այսօր վտանգավոր բան չէ: Հակառակը, մարդն ավելի զգուշավոր է դառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել