Առավոտյան գլանակներ Նժդեհի հետ .)

(նա զլո բոլոր ոճերի կուսակցականների .)))) )

Դժվար է չընդունել Նժդեհի հետևյալ մտքերը. «Քաղաքական ռեժիմը պիտի ներդաշնակ լինի մշակույթին», «Ամեն բարեկամ պետք է սկսվի խղճմտանքից», «Որքան արժեն մարդիկ, այնքան էլ արժեն նրանց տրված ֆունկցիաները», «Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրյալները», «Կոպիտ բռնությունը միշտ էլ առաջացնում է ընդդիմություն», «Քաղաքական իմաստությունը գտնվում է չափավորության մեջ» և այլն:

Նժդեհն անդրադառնում է նաև իրավունքի կիրառման խնդիրներին, դիպուկ նկատելով «Հանրապետություն սահմանադրելը հեշտ է, դժվար է սահմանադրականներ ստեղծելը»: ԵՎ իրոք` ցանկացած իրավական ակտ, այդ թվում և՝ սահմանադրություն ստեղծելը ավելի հեշտ է, քան գործնականում նրա կատարման ապահովումը թե մահկանացուներիս, թե, առաջին հերթին, բոլոր մակարդակների պետական պետական պաշտոնյաների կողմից:

Հեղինակը կողմնակից է գործուն և հզոր իրավակիրառ մեխանիզմների ստեղծմանը, այդ է վկայում նրա հայտնած հետևյալ հետաքրքիր միտքը. «Իրավունքն առանց ուժի պարզ աբստրակցիա է»:

Աշխատության վերջում Նժդեհը վերստին անդրադառնում է օրենքների հետ կապված հարցերին և, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նշում, որ սոցիալական խնդիրն ըստ էության բարոյական է: «Օրենքը փոփոխելուց առաջ մարդկանց է անհրաժեշտ փոխել»: «Ազատ օրենքները դառնում են տևական, երբ զարգանում են հասարակական ոգուն զուգահեռ: Օրենքները լինում են երկարատև միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին: Գրված օրենքի աղբյուրը չգրված օրենքն է (որ գրված է սրտում): Բարքերը զարգանում են, և ուշ, թե շուտ, պարտադրվում որոշումներով»:

Դառը սուրճն էլ ստեղ պրծավ թարսի պես ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել