Գոռոզությունը սատանայի մեղքն է, աշխարհ եկած առաջին մեղքը: Գոռոզությունը չարիքի բուն աղբյուրն է, նա խառնված է մարդու հոգու բոլոր թուլություններին: 
Փայլում է նախանձոտ մարդու ժպիտի միջից: 
Ի հայտ է գալիս հեշտանքի զեխությունների մեջ: 
Հաշվում է ժլատության ոսկիները: 
Կայծկլտում զայրացկոտի աչքերի մեջ և գնում մեղկ կյանքի հաճույքների հետևից: 
Եթե Եկեղեցին մարդկային արատների դասակարգման մեջ առաջին տեղն է տվել գոռոզությանը, նա նվազ խելամտությամբ չի դասավորել նաև մյուս վեց գլխավոր բարոյական արատները: Չպետք է կարծել, որ այն կարգը, որով դրանք դասավորված են, կամայական է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել