«Միսս բանտ» գեղեցկության մրցույթն անցկացվում է Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքում: Բանտային գեղեցկության մրցույթներ անցկացվում են նաև մի քանի այլ երկրներում՝ Ռուսաստանում, Կոլումբիայում և Լիտվայում: Բրազիլիայում անցկացվող «Միսս Բանտ» գեղեցկության մրցույթին մասնակցում են տասնյակ կին բանտարկյալներ: Հաղթողն ընտրվում է հետևյալ չափանիշներով՝ գեղեցկություն, ընդհանուր գիտելիքներ և բանտում հանդես բերած օրինակելի վարք: Հաղթողի բանկային հաշվին փոխանցվում է մոտ 1000 դոլար: Բրազիլիայի կին բանտարկյալների 40 տոկոսը բանտում հայտնվում են թմրանյութերի տարածման, իսկ 21 տոկոսը՝ գողության մեղադրանքով, սակայն 2011 թ.-ի «Միսս Բանտի» հաղթողը դատապարտված էր սպանության համար, թեպետ նա չէր ընդունում իր մեղքը: Կազմակերպիչներն ասում են, որ «Միսս Բանտ» գեղեցկության մրցույթի անցկացման նպատակն է բարձրացնել բանտարկյալների տրամադրությունը և զանազանություն մտցնել նրանց միապաղաղ առօրյայում: Ստորև կարող եք դիտել տարբեր երկրներում անցկացված «Միսս Բանտ» մրցույթի լուսանկարները:

siberia-prison-contest15

Miss Jail

siberia-prison-contest13

siberia-prison-contest12

siberia-prison-contest11

siberia-prison-contest6

siberia-prison-contest2

siberia-prison-contest1

guatemala-prison-contest6

columbia-prison11

columbia-prison8

columbia-prison4

columbia-prison5

Colombie-miss-prison_pics_809

Կարդացեք նաև «Միսս Ական», «Միսս Հավ» և «Միսս Փիղ» գեղեցկության մրցույթների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել