Ցավայի փաստ է, որ Անգլիան և Ռուսաստանը՝ այդ երկու մրցակիցները Հայկական Լեռնաշխարհում, բարյա-ցակամությամբ են վերաբերվել թուրքերի քրդամետ քաղաքականությանը։ Հայերը միշտ ձգտում են ունեցել դեպի Ռուսաստանը, հույս ունենալով, որ այն կօգնի իրենց՝ թոթափելու թուրքերի բռնակալ լուծը։ Հայերի այս ռուսասիրությունը, որն աճել ու զարգացել է դարերի ընթացքում, Անգլիային թվում էր անհամատեղելի՝ Ասիայում ունեցած իր շահերի հետ։ Հենց որ նա վերջնականապես համոզվեց, որ հայերի ռուսական կողմնորոշումն անխուսափելի է, իր օգնությանն ու համակրանքն ուղղեց դեպի քրդերը՝ ի հակադրության հայերի, որոնց դիտում էր որպես Ռուսաստանի դաշնակիցներ և համախոհներ։
Ռուսաստանի դեմ պատվար ստեղծելու նպատակով Քրդստանը քաղաքական օրգանիզմ դարձնելու գաղափարը պատկանում է անգլիական հյուպատոս Փալգրեյվին։ Ճիշտ է, նրա հետնորդը՝ հյուպատոս Թեյլորը, 1869 թ. մարտի 18–ի իր զեկուցագրում անընդունելի և անիրականալի է համարում Փալգրեյվի առաջարկը, քանի որ քրդերն իրենք էլ համակրում էին Ռուսաստանին։ Այնուհանդերձ, անգլիական գործակալները Հայաստանում շարունակում էին իրենց քրդասեր քաղաքականությանը։ Բավական է ասել, որ էրզրամի հյուպատոսին նրանք կոչում էին «Քրդստանի հյուպատոս»: Թուրքերն էլ իրենց հերթին ջանում էին ջնջել քարտեզներից Արմանիստան անունը՝ փոխարինելով այն Քրդստանով։ Հայերի համար զարմանալի էր տեսնել, թե ինչպես Հայաստանի նկատմամբ թուրքական հայեցակետը հավանություն էր գտնում անգլիացիների շրջանում։ Նրանք ստիպված եղան իրենց պատրիարքի միջոցով բարձրաձայն բողոքել այդպիսի անբարյացակամ քայլի դեմ։
Ռուսաստանի դիրքորոշումը, որն ինքն էր Հայաստանի նկատմամբ Անգլիայի կասկածամտության պատճառը, առավել անհասկանալի է։ Հայաստանում իր դիրքերն ամրապնդելու փոխարեն, նա հանդես է գալիս որպես Անգլիայի մրցակից՝ քրդասեր քաղաքականության մեջ։ Ռուս քաղաքական գործիչները ակնհայտորեն հույսը դրել էին Անգլիային քրդերի աջակցությունից զրկելու վրա։ Ռուս գործակալները, զինվորական գրողները և ճանապարհորդները ձգտում էին արհամարհել հայերի նշանակությունը՝ խոսելով քրդերի թվական գերակշռության մասին։ Նրանց գրքերում և հոդվածներում Հայաստանը դադարել էր հայերի երկիր կոչվելուց, այն անվանվում էր Քրդստան։ էրզրումի շրջանը կոչվում էր Հյուսիսային, իսկ Բիթլիսը (Վանը)՝ Հարավային Քրդստան։ Նրանցից մի քանիսն այնքան հեռու էին գնացել, որ անգամ պնդում էին, թե քրդերն են Հայաստանի իսկական բնիկները, և որ Հայաստանը միշտ էլ եղել է
քրդերի երկիրը։
Քրդերը չեն ապրել Հայաստանում անհուշ ժամանակներից, այլ տեղափոխվել են այստեղ թուրքական կառավարող շրջանների կողմից։ Թուրքերը գրավեցին Հայաստանը 1514թ. Չալդրանի ճակատամարտից հետո, երբ նրանք պարտության մատնեցին Պարսկաստանի տիրակալ Շահ Իսմայիլի զորքերին՝ շնորհիվ իրենց հրետանու, որն այդ ժամանակ առաջին անգամ էր կիրառվում նրանց կողմից։ Պարսիկների և թուրքերի միջև վեճերը Հայաստանի համար դրանից հետո էլ շարունակվեցին, սակայն մինչև օրս էլ սահմանները նույնն են մնացել։ Մոլլա Իդրիսը՝ բիթյիսցի մի քուրդ, որը տեղի բնակիչ էր և լավ ծանոթ էր տեղական պայմաններին, գործուն մասնակցություն բերեց Սուլթան Սելիմի ռազմական գործողություններին։ Մոլլա Իդրիսը պաշտպանում էր քրդական մանր ցեղապետերի շահերը։
Պարսիկները՝ Հայաստանի համար իրենց պայքարում հաջողության հասնելով, հեռացնում էին քուրդ բեյերին։ Թուրք սուլթանները, սակայն, վարում էին հակառակ քաղաքականություն, նրանք հողեր էին տրամադրում քուրդ առաջնորդներին՝ պարսիկների դեմ պատվար ստեղծելու նպատակով։ Մոլլա Իդրիսն իր իշխանության տակ միավորեց մի մեծ նահանգ՝ Մծբինից մինչև Դերսիմ, անվանեց այն Դիարբեքիր և բաժանեց 19 սանջակների («դրոշների») կամ ռազմաֆեոդալական միավորների։ Այս սանջակներից ութը ժառանգելու իրավունքով տրվեցին քուրդ բեյերին։ Այս քուրդ առաջնորդները որոշ հողատարածություններ ստացան նաև Տիգրիսի ակունքներում՝ որպես մասնավոր սեփականության կամ հաքումաթ։ Մոլլա Իդրիսը քուրդ ցեղապետներին որպես սուլթանի նվեր բաժանեց 25000 դուկատ, 70 պատվո «կաֆտան» (խալաթ) և 70 դրոշ։ Նա նաև որոշ քրդական ցեղեր տեղափոխեց Էրզրումի նահանգ՝ դրանով հիմք դնելով Հայաստանի այդ մասում քրդական Էթնիկական տարրի հաստատմանը։ Ինչպես Իդրիսը, այնպես Էլ նրա որդի Աբուլֆազիլը, գրիչ շարժելու ընդունակ մարդիկ են եղել, և հենց նրանց սեփական գրվածքներից է, որ մենք իմանում ենք այդ միջոցառումների մասին։
1597թ. Բիթլիսի կառավարչներից մեկը՝ Շարաֆեդդինը, գրեց քրդական հարստությունների պատմությանը։ Նրա գիրքը հրատարակեց ակադեմիկոս Վելիամինով–Զերնովը՝ 1886թ., Ս. Պետերբուրգում, «Շարաֆ-Նամե» վերնագրով։ 1887թ. հայտնվեց սույն գրքի ֆրանսերեն թարգմանությանը։ Քուրդ պատմիչի այս երկն ունի բոլոր այն թերությունները, որոնք հատակ են ազգային պատմագրության աոաջին փորձերին։ Պատմական նյութի պակասն ազատորեն լրացվում Է երևակայական ծագումնաբանությամբ։ Այս կամ այն տոհմի ծագումը բացահայտելա նպատակով Շարաֆեդդինը ճախրում Է երևակայության թևերով դեպի ամենահեոավոր անցյալը՝ առանց ժամանակը կամ գոնե դարաշրջանը նշելու, մտացածին արյունակցական կապեր Է հայտնաբերում խեղճ ու կրակ քրդական ցեղերի նախնիների և հայտնի պատմական դեմքերի միջև։ Ցեղերից մի քանիսը համարվում են աոաջին խալիֆների հետնորդներ։ Իր պնդումների ճշմարտացիությանը հաստատելու համար Շարաֆեդդինը հաճախ դիմում Է հին տոհմական լեգենդներին։ Բայց այդ լեգենդների մանրակրկիտ ուսումնասիրությանը ցույց է տալիս, որ դրանք հիմնված են որոշ ցեղանունների ժողովրդական ստուգաբանության վրա, և մեծ հաջողությամբ կարող Էին հենց հեղինակի կողմից ստեղծվել։ Երբ մերօրյա պատմաբանը փորձում Է կեղծ ծագումնաբանությունից և դատարկ ենթադրություններից անցնել քուրդ բեյերին վերաբերող կոնկրետ փաստերին, նա անմիջապես ստիպված Է լինում անցյալ դարերի բարձունքներից իջնել մինչև Սելիմի և Իդրիսի դարաշրջանը։
Բացառությամբ Վանի և Բիթլիսի՝ Թեմուրից սերող իշխող տների, մնացած բոլոր քրդական ցեղերը, որոնք գտնվում են Եփրատի վերոհիշյալ շրջանում և Տիգրիսի ակունքներամ, իրենց ծագումը կապում են 15-րդ դարի վերջի 16-րդ դարի սկզբի թուրք–պարսկական պատերազմի ժամանակաշրջանի հետ։ Ինչ վերաբերում է Վանի և Բիթյիսի իշխող տոհմերին, պետք է նշել, որ նրանց քրդական ծագումը վիճեյի է, և Շարաֆեդդին-պատմիչն ավելի շատ հիմքեր ուներ հայկական, քան արաբական կամ քրդական արյուն փնտրելու իր նախնիների երակներում։ Դերսիմի քրդերի՝ այսպես կոչված դուժիկների, ծագման խնդիրը նույնպես ենթակա է քննարկման։ Նույնիսկ նրանք, ովքեր ամենուր քրդեր են տեսնամ, չեն համարում նրանց մաքուր քրդեր։
Տալով այս բոլոր իշխող տների անունները, քրդերի պատմիչը մի խոսք անգամ չի ասում Դերսիմից մինչև Դիարբեքիր ընկած նորակազմ սանջակների բնակչության մասին։ Սխալ կլիներ կարծել, որ եթե նրանց ղեկավարները քուրդ բեյեր էին, սանջակների բնակչությունը պետք է նույնպես քուրդ դարձած լիներ։
Գրավված նահանգներում, ինչպես և Հայաստանի մյուս մասերում, սանջակների բեյերի նախորդները 15-րդ դարում թուրքական իշխաններն էին՝ մեծ մասամբ «Սպիտակ ոչխար» և «Սև ոչխար» (Ակ-կոյունլու և Կսրա-Կոյունլու) թուրքմեն շահերի մերձավոր ազգականները։ Սրանք, իրենց հերթին, հայ այն իշխանների հետնորդներն էին, որոնք կաոավարել էին այս նահանգները՝ մոնղոլների գալուց առաջ, և որոնց մի մասը պահպանվել էր մինչև Թեմուրի ներխաժելը։
Երբ սելջուկ հորդաները թափանցեցին այս երկիրը, Բյուգանդական կայսրությունն իր սահմանը ահարկու թշնամուց պաշտպանելու ավելի հարմար ձև չգտավ, քան Հայաստանի թագավորական և իշխանական տոհմերի տեղահանությանը և նրանց՝ Եփրատի մյուս կողմ՝ դեպի Փոքր Հայք տեղափոխելը՝ Եփրատի երկայնքով մի նոր ճակատ ստեղծելու նպատակով։ Մի կողմից Սվազից մինչև Ադանա, իսկ մյուս կողմից, Դերսիմից մինչև Եդեսիա էին ձգվում հայկական իշխանական կալվածքներից բաղկացած պատնեշների զույգ գծերը։ Վանի Արծրունիները որպես վիճակ ստացան Սվազից ընդհուպ մինչև Եփրատ ընկած տարածքը։ Անիի Բագրատունիները հիմնավորվեցին Լիկանդայում՝ ներկայիս Մարաշ սանջակի սահմաններում։ Կարսի Բագ-րատունիները զբաղեցրին Ծամընդավի հովիտը՝ Խոզան սանջակում։ Արծրունիների Թոոնավան ճյուղը հայտնվեց Տարսոնում՝ Ադանայի և Մերսինայի միջև։ Պահլավունիների մի թևը տեղավորվեց Քեսունում՝ Մալաթիա սանջակի հարավային մասում, մի այլ ճյուղ իշխում էր Միջագետքում։ Եդեսիան հայ իշխանների ձեռքում էր։ Մամիկոնյանների հռչակավոր տոհմը՝ օթևանելով Սասունի լեոներում, զբաղեցրել էր Մուշը և Խարբերդը։ Այնուհետև, Դերսիմի ուղղությամբ, իշխում էին այն պավլիկյանների ժառանգները, որոնց դեմ 9-րդ դարում պայքար էին մղել բյուգանդական կայսրերը։
Այս բոլոր փոքր տոհմերը անհետացան մոնղոլների հարձակումների հողմապտույտում։ Թեմուրի կայծակնային արշավը, որը վերջ տվեց մոնղոլական ժառանգությանը, ճանապարհ բացեց թուրքմեն ոազմատենչ ցեղերի համար։ Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենների ցեղապետերը 15-րդ դարի ընթացքում իշխում էին Հայաստանում՝ իրենց ազգին բնորոշ կամայականությամբ և անօրինականությամբ։
Արդյո՞ք հայկական տարածքներում տեղի ունեցող ավատատիրական կաղապարի այս փոփոխությանը համապատասխան որևէ ազդեցություն թողեց էթնիկական հիմքերի վրա։ Արդյո՞ք վերին շերտի այս տեղաշարժերը ներգործության ունեցան ներքին շերտի վրա։ Այն մոնղոլական չէր դարձել մոնղոլների տիրապետության ընթացքում, և ոչ էչ թուրքմենական՝ թուրքմեն տիրակալների օրոք։ Արդ, երբ իշխանությունն անցավ քրդերի ձեռքը, Հայաստանը քրդական էլ չդարձավ։ Նստակյաց աշխատող ժողովրդի հիմնական կորիզը կազմում էին, ինչպես միշտ, հայերը։
Քաղաքական աշխարհում որևիցե կշիռ ունեցող ոչ մի երկիր բաղկացած չէ միայն լեոներից, հովիտներից և հոսող ջրերից։ Յուրաքանչյուր երկիր, բացի նյութական մակերեսից, անի նաև հոգևոր հատկանիշներ, որոնք տարբերում են այն մյուսներից։ Իրականամ դրանք կույր բնության մեռած թափոնները չեն, այլ երկրով մեկ սփռված մարդկային հանճարի հավերժական ստեղծագործություններ։ Հենց այս մտավոր աշխատանքի կերտվածքներն են, որ հանդիսանամ են նրա մշակույթի ոգին։ Ու՞մ է պատկանում այդ ոգին, կամ երբևիցե դադարե՞լ է պատկանել նրանց, ովքեր ստեղծել են այն, և որոնց ժառանգությունն է ինքը։
Հայաստանը, որպես մարդկային աշխատանքի լաբորատորիա, միշտ էլ եղել և մնում է հայկական։ Այն մարդու համար բնակարաններ է ստեղծել հայի ձեռքով։ Մյուս բոլոր անցնող-դարձողների համար նա լոկ հյուրանոց է եղել։ Նրանք բոլորը լոկ օթևան են փնտրել այդ երկրռւմ, քամուն են տվել նրա մշակույթի գանձերը՝ ոմանք որպես անցորդ հյուրեր, մյուսները՝ որպես ճակատագրի բերումով հայտնված ռազմիկ տարրեր, որոշներն էլ՝ տիրանալով նրան, առանց որևէ ձևականության կողոպտել ու ավերել են այն։ Նրանցից ոչ մեկը չթողեց որևէ հոգևոր ժառանգության, որևէ մշակութային հիշողության։ Ոչ մի թուրքմենի կամ քրդի ձեռք թեկուզ մի աղյուս չավելացրեց այս երկրի շինարարական արվեստի գանձերին։ճարտարապետության հիասքանչ հուշարձանները՝ պալատներ, ամրոցներ, տաճարներ և վանքեր, որոնք մեծաշուք բազմած էին իրենց լեոնային գահերին՝ ամբողջ իրենց մշակութային շրջապատով, այսօր թաղված են փոշու մեջ, սակայն նրանցում ապրում է ոգին, ավերակների մեջ դեռևս դեգերում են անցյալի ստվերները, ստվերներ, որոնք պատրաստ են մարմնավորվելու մի նոր կյանքի մեջ։ Ջուր չէ հայկական ժողովրդական երևակայությանը պատկերացնում Հայաստանը որպես մի երիտասարդ աղջիկ՝ շրջապատված ավերակներով։ Ոգու աշխատանքի թեկուզ և ավերակներ ... մի՞թե նրանք ավելի վայել չեն այս երկրին, քան քուրդ հովիվների նախնիները։Հայկական եկեղեցիները համարյա բոլոր քաղաքներում՝ լինի դա Հայաստանում, թե նրանից դուրս, վերածվել են մզկիթների, սակայն մի՞թե դրանք դադարել են հայկական լինելուց։
Հայաստանը, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիր, մի միասնական օրգանիզմ է։ Նրա սրտի ամենաուժգին տրոփյունները և ամենալսելի շնչառությանը հայկական են։ Որպես կենդանի մի օրգանիզմ՝ Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից կամ իր ապագայից։ Նա կարող է վիրավորվել և արյունաքամ չինել, սակայն նա սպանված չէ։Նրա քաղաքական բժիշկների պարտքն է բուժել նրա ցավերը և ուժ տալ նրան՝ մոխիրներից հառնելու դեպի նոր կյանք։
Նրանց կողմից հանցագործության կլիներ պատնեշ դնել ազատության նրա դարավոր ձգտման առջև լոկ այն պատրվակով, որ նրա առողջ մարմնի վրա կա ինչ-որ էթնիկական մակաբույծ ուռուցք։ Դրա համար պետք է մեղադրել այն դիվանագետներին, որոնք ձգձգեցին Հայկական հարցի լուծումը կես դար և թույլ տվեցին, որպեսզի արյունարբու մի ռեժիմ սաստկացնի օտար և թշնամական տարրերի թափանցումը հայկական մարմնի մեջ։

Անգլերեն բնօրինակը հրտարակվել է՝ N. Adonz. Kurdish Intrusion into Armenia. - The new Armenia, vol. 14 (1920), N 1, p.p, 4-6։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել