Երեկ Մովսեսիս հետ եմ խոսում հեռախոսով, շատ ուրախ էր, որովհետև նա և իր 13 ընկերները արժանացել էին հրամանատարի խրախուսանքին, իսկ ինչի՝ հիմա կասեմ...
Վաղ առավոտյան նորակոչիկների մայրերը զորամասում են եղել, սպասել են, որ իրենց տղաներին տեսնեն, իսկ էս մեր 14 տղաները պիտի գնան ճաշարան, որ հետո գնան հոսպիտալ, դասերի և պրակտիկայի, տեսնելով մի կողմում կանգնած մայրերին, որոշում են ֆիզո անեն ու սկսում են երգել. «Պատերազմ ենք գնում, բարով գնացեք» երգը և խրոխտ քայլերով գնում մարզահրապարակ... մի խոսքով, երբ վերջացնում են, նորակոչիկներին սպասող մայրիկները սկսում են ծափահարել... դե երեխեքն էլ ոգևորված էլի երգելով արդեն գնում են ճաշարան: Դրանից հետո նրանց կանչում է հրամանատարը, գովում, խրախուսում, որ ուրախացրել են մայրերին, բայց վերջում ավելացնում. «Տղերք ջան, լավ եք անում, որ պատերազմ եք գնում, բայց մի քիչ կամաց գնացեք, թե չէ հոսպիտալի բոլոր քնած զինվորներին արթնացրիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել