Ջեմալ փաշա (թուրքերեն՝ Cemal Paşa, օսմանյան արաբերեն՝ جمال پاشا, մայիսի 6, 1872 – հուլիսի 25, 1922), ծնված որպես Ահմեդ Ջեմալ (օսմանյան արաբերեն՝ احمد جمال, Ahmet Cemal), թուրք պետական և ռամական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ և Էնվեր փաշաների հետ) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչներից։
1914 թվականին նշանակվել է ծովային նախարար։ Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածայինտեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը։ Ճնշել է արաբների ազգային-ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա։
1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալին։
Իր հուշերում փորձել է արդարացնել իր և գործընկերների հանցագործութունը, հայ-թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին։
1922 թվականի հուլիսի 25-ին, «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում սպանվել է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել