Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Մալիում է կործանվել Air Algerie ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում գտնվել է Ֆրանսիայի ավելի քան 50 քաղաքացի, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի կայքին։

Հայտարարությունում նշվում է, որ «աղետի ենթարկված ինքնաթիռը ճանաչվել է, թեև ընկնելու պահին մասնատվել է»։

«Աղետի վայր է ուղարկվել ֆրանսիական ռազմական ստորաբաժանում՝ օբյեկտի անվտանգությունն ապահովելու և միջադեպի մասին առաջին տեղեկությունը հավաքելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել