ԽՍՀՄ վերջի տարիները գովերգողներ ջան, մի մոռացեք, որ ՀՀ-ն ընդամենը 23 տարեկան է: Թողնենք ԽՍՀՄ հետ կապված գաղափարական կարծիքները և անդրադառնանք կենսամակարդակին: Երբ ասում եք, որ սովետի օրոք կյանքը լավ էր, փող աշխատելը հեշտ էր, այսպես էր, այնպես էր, ինչո՞ւ չեք ասում, որ այդպես լավ է դարձել կյանքը նրա գոյատևման վերջին երեք տասնամյակում միայն: Նորմալ եք համարում, որ ԽՍՀՄ-ը, երբ նոր էր կազմավորվել մոտ 40 տարի աղքատություն և կիսասոված կյանք է եղել, որովհետև եղել էր հեղափոխություն, պատերազմ, ամենակարևորը հասարակարգ էր արմատապես փոխվել. ֆեոդալականը դարձել էր սոցիալիստական, իսկ երբ Հայաստանը անկախացավ, նորից հասարակարգ փոխվեց, սոցիալիստականը դարձավ կապիտալիստական, պատերազմ եղավ, և մենք հիմա լավ չենք ապրում, այ դա խայտառակությո՞ւն է և ամո՞թ: Մի ունեցեք երկակի ստանդարտներ. ՀՀ-ն դեռ 23 տարեկան է, իսկ երբ ԽՍՀՄ-ն էր 23 տարեկան, սև հաց ճարելը շռայլություն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել