1996 թ. -ի այս օրը մահացել է Միքայել Թարիվերդիևը, ազգությամբ հայ սովետական նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ (ծն. 1931): Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվ. երաժշտամանկավարժական ինստիտուտը (1957):
Գրել է «Ո՞վ ես» (1968), «Կոմս Կալիոստրո» (1978), «Սպասում» (1984) օպերաները, «Ստվեր» (1966), «Երջանկության պոեմ» (1972), «Աղջիկը և մահը» (1975), «Աղջիկը գնդի վրա» (1985) բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան (1987), ձայնի և նվագախմբի (1957), ջութակի և նվագախմբի (1982), երգեհոնի (1986, 1987) կոնցերտներ, դաշնամուրային պիեսների 24 շարք, 15 երգաշար (այդ թվում՝ «Տխուր երգեր», 1957, Ա. Իսահակյանի տեքստերով), թատերական երաժշտություն ևն:
ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎը կինոյում ստեղծագործել է 1958-ից, հեղինակ է շուրջ 70 ֆիլմի երաժշտության, որին բնորոշ են հուզականությունն ու քնարականությունը:
Լավագույններից են՝
«Եղջերու արքան» (1970),
«Գարնան տասնյոթ ակնթարթը» (1973),
«Տասնհինգերորդ գարունը» (1973),
«Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել