Տեսնես Պուտինը, Օբաման, Մերկելը ու նրանց նման աշխարհի տերերը ո՞նց են պառկում քնելու, տեսնես նրանք ի՞նչ են խոսում, երբ պառկում են մահճակալակցի հետ, ի՞նչ են խոսում, երբ նստում են կաստումներով ու հաց են սկսում ուտել: Տեսնես հասկանո՞ւմ են նրանք, որ նրանց «կայֆերի» ու քմահաճույքների պատճառով լիքը Ուկրաինացի ընտանիքներ մնացան անտեր, անգործ։ Հասկանո՞ւմ են, որ իրենց նոպաների պատճառով Ուկրաինայում շունը տիրոջը չի ճանաչում, սաղ ավիրվածա, սաղ կոտրատածա, սաղ խառնվածա, իրենց ԱԺ-ում մարդիկ իրար միս են ուտում։ Իրենց քմահաճույքների պատճառով մի 250 հոգի անմեղ մարդ գնաց կորավ, մի մեծ ավիաընկերություն դառավ 0:
Ո՞նց են իրենք ծննունդ անում, եթե իրենց պատճառով լիքը մարդիկ էս տարի ծնունդ չի արել։
Չեմ իմանում մարդկություն կա, թե չէ, բայց վստահաբար ուզում եմ ասեմ, որ Պուտինը, Օբաման, Մերկելը ու մնացած «գիգանտներ» ուղղակի սիրտ չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել