Հետաքրքիր օր է: Այսօր Անգլիայում վերծանում էին մալայզիական ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունը, իսկ Ուկրաինայում խորհրդարանական կոալիցիան ցրվեց, վարչապետ Յացենյուկը` կառավարության ողջ կազմով հրաժարական տվեց: Տպավորություն է, որ այդ երկու իրադարձությունները ուղիղ կապ ունեն իրար հետ: Քանզի, հավանական է, որ արդեն պարզվել է ուկրաինական իշխանությունների մեղավորությունը` ինքնաթիռի կործանման մեջ, և վարչապետը` կառավարության հետ միասին, հրաժարական տալով, ողջ պատասխանատվությունը թողնում են նախագահ Պորոշենկոյի վրա: Դրանով, Ուկրաինայի իշխանության անդրօվկիանոսյան տերերը Պորոշենկոյին հնարավոր է վերածեն քավության նոխազի, վերջինիս վրա բարդելով մալայզիական ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը: Հաճախ այդպես է, տերերը զոհաբերում են իրենց ճորտերին, որպեսզի նոր ճորտեր ձեռք բերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել