Կյանք՝ մահից վերցված ժամանակավոր արձակուրդ… Այսպես է ասել մեծն Սևակը…
Արձակուրդ՝ լի խնդիրներով, ուրախություններով, հիասթափություններով, սիրով, «սիրով», ընկերությամբ, դավաճանությամբ, հաղթանակներով ու պարտություններով: Ու այս ամենի միջով անցնում են շատերը, անցնում ու դառնում հզոր մի մարդ, որ կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր կխանգարեն իրեն, բայց դժվար նա կարողանար անել դա, եթե չլինեին…
Եթե չլինեին ֆիգուրները: Այո՛, կյանքը շախմատ է, կարող եք համամիտ չլինել ինձ հետ, բայց դա այդպես է: Մենք հավաքում ենք ֆիգուրներին, ընտրում Թագուհուն ու սկսում պայքարել: Ու՞մ դեմ, պատասխանեմ՝ Ճակատագրի: Խաղը սկսում ենք սևերով, քանի որ առաջին քայլը անում է ճակատագիրը՝ մեզ լույս աշխարհ գալու հնարավորություն տալով: Ու պայքարը սկսվում է. մեզանից ամենաբախտավորները սկսում են մեկ ֆիգուր ավել ունենալով, իսկ ամենաբախտավորներից ամենատխմարները կորցնում են այդ առավելությունն ու արդյունքում պարտվում: Լինելով անփորձ խաղացողներ՝ շատերը պարտվում են, բայց դա բնական է: Այնուամենայնիվ, այս դեպքում, բնականը բարոյական չէ :)) Պարտվում են թույլերը, իսկ պայքարել պետք է մինչև վերջ, քանի որ շախմատում խաղը դադարում է միայն հակառակորդի հանձնվելուց, կամ մատ լինելուց հետո, ոչ թե այն ժամանակ, երբ մեկի դիրքը ավելի լավն է լինում:
Խաղացողի մոտեցումը նույնպես կարևոր է. ոմանք ֆիգուրներին ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ են, ոմանք էլ` համատեղ ուժերով առաջ տանում: Պատկերացրեք մի պահ դուք գտնվում եք շախմատի տախտակի վրա, ձեր կողքին ընկերներն են, բարեկամները, հարազատները, օգտագործման ենթակաները՝ առաջին գծում: Խաղը սկսվեց. Պայքարում եք, ձեր ուժերը տանում առաջ, բայց դժվար է, չեք կարողանում միասնականորեն հաղթել, ճակատագիրը զորեղ է, գումարած դրան էլ՝ հաճախ թիկունքից են հարվածներ լինում: Այդ պահին դու տապալվում ես, բայց ոչ պարտվում, պետք է պայքարել, պայքարել մինչև վե՛րջ: Այդ պայքարում ևս մեկ նրբություն կա՝ ֆիգուների ճիշտ «օգտագործումը». Զգույշ եղեք նրանց հետ, որ հետո թիկունքից հարվածներ չստանաք:
Իմ առաջին հոդվածն ավարտելով ուզում եմ մի բան էլ ասել. Շրջապատողների մեջ դիմակավորները շատ են, ընտրեք լավ «ֆիգուների» ու դուք էլ դարձեք նրանց համար «ֆիգուր» :
Երջանիկ եղե՜ք … 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել