Այսօր Բրյուսելում Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հորդորել են շփման գծում պահպանել անդորր: Այս հայտարարությունը շատ տարօրինակ է, քանզի նման հորդոր պետք է արվի միայն ադրբեջանական իշխանություններին, քանի որ չկա մեկ դեպք, երբ Հայաստանը խախտի շփման գծի անդորրը: Եվ եթե խախտում էլ է՝ խախտում է ադրբեջանական կողմի դիվերսիաներին և կրակոցներին ի պատասխան: Եթե իսկապես Մինսկի խումբը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել կոնֆլիկտը, ապա պետք է լինի ծայրաստիճան օբյեկտիվ: Չնկատել Ադրբեջանի ագրեսիան կամ պետք է կույր լինել կամ քաղաքական հետաքրքրություններ ունենալ, մնացյալը զուտ պոպուլիզմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել